481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պատրաստ է շարունակել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները մոսկովյան ու հելսինկյան հայտարարությունների հիման վրա. ԱԳՆ
19:25
19 Հունվարի 2009

Հայաստանը պատրաստ է շարունակել ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման բանակցությունները մոսկովյան ու հելսինկյան հայտարարություններում ամրագրված նորմերի հիման վրա, հայտնեց ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը։

«Այսօր Հայաստան են ժամանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, որոնց հետ արդեն վաղը կանցկացվեն հանդիպումներ ու բանակցություններ։ Մենք կշարունակենք բանակցությունները այն իրավիճակի լույսի ներքո, որը ստեղծվեց մոսկովյան ու հելսինկյան հայտարարություններից հետո»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծեց հայկական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։  

Նա պարզաբանեց, որ նշված հայտարարությունները նախատեսում են հակամարտության խաղաղ ու քաղաքական լուծման ուղղությամբ բանակցությունների շարունակում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աջակցության ու նրանց հետ համագործակցության պայմաններում՝ միջնորդների մադրիդյան առաջարկների հիման վրա։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների 2008թ. դեկեմբերի 4-ի հելսինկյան հայտարարության մեջ նշվում է, որ նոյեմբերի 2-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների ստորագրած Մոսկովյան հռչակագիրը նոր և խոստումնալից փուլ բացեց Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ընդհանուր ձգտման առումով։ Այդ հռչակագրում նախագահները վերահաստատում են իրենց հավատարմությունը՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի շրջանակներում և այն հիմնարար սկզբունքների հիման վրա, որ համանախագահները մշակել են համագործակցելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ՝ հիմնվելով անցյալ տարի Մադրիդում ներկայացված իրենց առաջարկների վրա:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։--0--

  

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: