484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+13
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը ԼՂՀ ղեկավարության հետ քննարկել է համագործակցության հարցեր
18:13
19 Հունվարի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հունվարի 17-18-ին Լեռնային Ղարաբաղի հանրապետություն կատարած այցի ընթացքում ԼՂՀ ղեկավարության հետ քննարկել է համագործակցության հարցեր։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից, Սարգսյանին ուղեկցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և տրանսպորտի ու կապի նախարար Գուրգեն Սարգսյանը։  

«Այցի նպատակն էր` ՀՀ-ի և ԼՂՀ-ի կառավարությունների ընդլայնված կազմով նիստում անցյալ տարի ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում 2009 թվականի համագործակցության ծրագրերի համակարգման և իրականացվելիք աշխատանքների առաջնահերթությունների քննարկումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տեղում Արցախի իշխանությունների հետ հայկական կառավարության ղեկավարը ծանոթացավ ենթակառուցվածքների, զգալի ներուժ ունեցող գյուղատնտեսության ու այլ ոլորտներում համայնքների խնդիրներին՝քննարկելով դրանց լուծման համար Հայաստանի Հանրապետության հնարավոր օժանդակության հարցերը:

ՀՀ կառավարության ղեկավարը եղել է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում և Շահումյանի շրջանում, այդ թվում` շրջկենտրոն Քարվաճառում, զրուցել բնակչության հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և վարչապետ Արա Հարությունյանի հետ Տիգրան Սարգսյանն այցելել է նաև Դրմբոնի «Բեյզ Մեթըլս» ընկերություն, հետաքրքրվել ընկերության աշխատանքի ընթացիկ վիճակով, 2009թ. ծրագրերով:

Ստեփանակերտում ՀՀ կառավարության ղեկավարը ԼՂՀ  ղեկավարության հետ  այցելել է պաշտպանության բանակի զորամասեր, ծանոթացել զինվորների առօրյային, զրուցել նրանց հետ, սպայական անձնակազմի հետ հանդիպումներ ունեցել պաշտպանության բանակի շտաբում:

ԼՂՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է բանակաշինության խնդիրներն ու զարգացման ծրագրերը:

ՀՀ վարչապետը, լրագրողների հետ հարցազրույցում, համոզվածություն է հայտնել, որ դժվարությունները համատեղ ուժերով շատ ավելի հեշտ է լուծել:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: