478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+22
Եղանակը Երևանում
Հայ
Freedom House-ի և Human Rights Watch-ի գնահատականները երկակի չափանիշների վրա են հիմնված. փորձագետ
17:44
19 Հունվարի 2009

Այնպիսի միջազգային կազմակերպությունների, ինչպիսիք են Freedom House-ը և Human Rights Watch-ը՝ տարբեր երկրներին իրենց զեկույցներում տված գնահատականները հիմնված են երկակի չափանիշների վրա, կարծում է փորձագետ-քաղաքագետ, Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային առաջընթացի ինստիտուտի ծրագրերի համակարգող Շուշան Խաթլամաջյանը։  

«Այս կազմակերպությունները, իրենց հետազոտություններն անցկացնելիս, բավականին զգալի քաղաքական նպատակ են հետապնդում։ Նրանց հետազոտական բազան և մեթոդաբանությունը բավականին են լավ զարգացած, սակայն քաղաքականությունը էական տեղ է զբաղեցնում նրանց աշխատանքներում։ Սա պայմանավորված է մի շարք պատճառներով, որոնց մի մասը պատմական հարթության վրա է և կապված աշխարհում տիրող քաղաքական իրավիճակի հետ՝ այդ կազմակերպությունների ստեղծման և նրանց մեթոդաբանության մշակման պահին»,- ասաց նա երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Խաթլամաջյանը նշեց, որ Freedom House կազմակերպության կողմից Հայաստանում տիրող իրավիճակի մասին «Ազատությունը աշխարհում - 2009» զեկույցում տրված գնահատականները ուսումնասիրելով՝ կարելի է գալ եզրակացության, որ դրանք համապատասխանում են իրականությանը, սակայն այլ երկրների հետ համեմատական վերլուծության դեպքում սկսում են որոշակի հարցեր ծագել։

193 երկրներից, որտեղ անցկացվել է հետազոտությունը, 89 պետություն (46 տոկոսը) ազատ են ճանաչվել, 62-ը՝ մասամբ ազատ (32%), իսկ 42-ը՝ ոչ ազատ (22%)։ Հայաստանը շարունակում է մնալ «մասամբ ազատ» երկրների շարքում, որոնցում ընդգրկված են նաև Վրաստանն ու Լեռնային Ղարաբաղը։ Ընդ որում, կազմակերպությունը երկրում ժողովրդավարության մակարդակի անկում է գրանցել։ Մասնավորապես, կազմակերպությունում նշում են 2008 թ.-ի ընթացքում Հայաստանում քաղաքական իրավունքների մակարդակի անկում են նշում 4-ից 6-րդ սանդղակ՝ յոթբալանոց աղյուսակով։  

Փորձագետը նշեց, որ քաղաքական ու քաղաքացիական ազատությունների գծով Հայաստանին տրված է 5/4 գնահատականը, ինչպես Հորդանանին, Բանգլադեշին, Ղրղզստանին, Մարոկկոյին, Ուգանդային, Նեպալին և Մավրիտանիաին։

«Ես ոչ մի ընդհանուր բան չեմ տեսնում Հայաստանի և այդ երկրների քաղաքական իրավիճակի և ազատությունների մակարդակի միջև, հատկապես Մավրիտանիայի հետ, որտեղ կանայք ընդհանրապես ընտրական կամ մեքենա վարելու իրավունք չունեն»,- ասաց նա։

Բացի այդ, Խաթլամաջյանի խոսքերով, Հայաստանի վերաբերյալ զեկույցում նշվում է, որ երկրում ապրող էթնիկ փոքրամասնությունները խնդիրներ ունեն կրթության ոլորտում, այդ թվում չունեն դասագրքեր՝ մայրենի լեզվով կրթություն ստանալու համար։   

«Մինչդեռ Վրաստանի մասին զեկույցում ոչ մի նման բան չի նշվում այն դեպքում, երբ այդ երկրի բազմաթիվ էթնիկական խմբերը բավականին լուրջ նմանատիպ խնդիրներ ունեն»,- պարզաբանեց նա։  

Խոսելով ազատ երկրների մասին՝ Խաթլամաջյանը նշեց, որ դրանց թվում են, օրինակ, Արևելյան Թիմորն ու Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետությունը՝ ԱՄՆ-ի կամ Ֆինլանդիայի հետ մեկտեղ։

«Եթե նայենք ազատ երկրների ցանկին, ապա դրանց թվում կան Կենտրոնական Ասիայի երկրներ. Սոմալին և Բիրման, Ռուսաստանն ու Ադրբեջանը նմանատիպ գնահատականներ ունեն Կուբայի, Չինաստանի, Աֆղանստանի և Սիերա-Լեոնեի հետ (6/5), իսկ Բելառուսը՝ Զիմբաբվեի, Էրիթրեայի և Հասարակածային Գվինեայի հետ (7/6)»,- ասաց նա։      

Անդրադառնալով Human Rights Watch կազմակերպության World Report-2009 զեկույցին՝ փորձագետն ընդգծեց, որ աշխատանքում քիչ չեն այն օրինակները, երբ միևնույն խնդրի հանդեպ տարբեր երկրներում տարբեր մոտեցումներ են օգտագործվել։   

«Օրինակ, դիտարկելով տարբեր ազատությունների հարցերը Ուզբեկստանում, Ղազախստանում, Թուրքմենստան, HRW-ը ոչ մի կերպ չի անդրադարձել Բալթյան երկրներում առանց պետական լեզվի իմացության աշխատանքի տեղավորման ազատության հարցին»,- պարզաբանեց նա։  

Human Rights Watch կազմակերպության World Report-2009 զեկույցում ասվում է, որ անկախության ձեռք բերման սկզբից ևեթ Հայաստանը վերապրել է քաղաքական իրավունքների ամենալուրջ ճգնաժամերից մեկը, երբ մարտի 1-ին անվտանգության ուժերը արտակարգ ուժ կիրառեցին 2008 թ.-ի փետրվարին նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության նկատմամբ։

Ընդ որում Խաթլամաջյանը կարծում է, որ Transparency International միջազգային կազմակերպության հետազոտություններն ու գնահատականները ավելի պակաս քաղաքականացված են։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
19:08
13 Սեպտեմբերի 2017
Չեխիան Հայաստանի կարևոր գործընկերն է. նախագահ
Հայաստանի նախագահը չորեքշաբթի լսել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի զեկույցը:
19:57
11 Սեպտեմբերի 2017
Էդվարդ Նալբանդյանն իր վրացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին: