478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+25
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվել է խոշոր ձեռներեց և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի գրասենյակը
15:10
19 Հունվարի 2009

Երևանում բացվել է խոշորագույն ձեռեներեցներից մեկի, «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի գրասենյակը։ Ծառուկյանի մամուլի քարտուղար է նշանակվել Խաչիկ Գալստյանը։

«Մամուլi գրասենյակի ստեղծման նպատակը Ծառուկյանի քաղաքական և կուսակցական գործունեության վերաբերյալ հավաստի տեղեկատվության համակարգումն ու տրամադրումն է», - երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ ասաց Գալստյանը լրագրողներին։

Նա նշեց, որ Ծառուկյանն այն քաղաքական գործիչներից է, ով մեծ հեղինակություն է վայելում, և նրա ամենօրյա գործունեությունը մշտապես գտնվում է հասարակության և ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում։

«Բնական է, որ նման բազմազան քաղաքական, կուսակցական, պատգամավորական, մարզական, ձեռնարկատիրական և բարեգործական գործունեությունն անհնարին է դարձնում նրա մշտական անձնական կապը մամուլի և հասարակության հետ, ինչի համար այսուհետ պատասխանատու կլինի մամուլի գրասենյակը», - ասաց Գալստյանը։

Սակայն, ինչպես նշեց մամուլի քարտուղարը, դա չի նշանակում, որ Ծառուկյանը կդադարի շփվել մամուլի հետ։

«Ծառուկյանը կշարունակի բաց և անկեղծ երկխոսությունը բոլորի հետ», - ասաց Գալստյանը։

Միաժամանակ նա նշեց, որ բացի նոր մամուլի գրասենյակից, շարունակում են նաև գործել կուսակցության մամուլի գրասենյակն ու պատգամավորական խմբակցության մամուլի քարտուղարությունը, որոնք հավաստի և ամբողջական տեղեկատվություն էին տրամադրում կուսակցության գործունեության և տարբեր քաղաքական հարցերի վերաբերյալ խմբակցության դիրքորոշման մասին։

Խաչիկ Գալստյանը քաղաքական գիտությունների թեկնածու է։ 2001 թ.-ից դասավանդում է քաղաքագիտություն Հայաստանի մի քանի համալսարաններում, այդ թվում նաև Երևանի պետական համալսարանում, Ռուս-հայկական սլավոնական համալսարանում, Պետական կառավարման ակադեմիայում, Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայում, Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայում։ Մեկ մենագրության և ավելի քան տասը գիտական հոդվածների հեղինակ է։

Բռնցքամարտի վարպետի թեկնածու է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։