478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+33
Եղանակը Երևանում
Հայ
Ծաղկաձորն ընդունում է լեռնադահուկային սպորտի վարպետներին
15:02
19 Հունվարի 2009

Հայաստանի առողջարանային Ծաղկաձոր քաղաքում անցկացվող լեռնադահուկային որակավորման միջազգային մրցույթի երկու օրերի արդյունքներով առաջատար է Զայց Լուկան Սլովենիայից։  Սլալոմի լեռնուղում նա և առաջին, և երկրորդ անգամ ցույց տվեց լավագույն ժամանակը։ Առաջին օրվա արդյունքներով երկրորդը դարձավ նրա թիմակից Թադեյ Զորկոն, իսկ երրորդը՝ ավստրիացի Յորգեն Քարները։

Ուրախալի է, որ առաջին տասնյակ մտան նաև Հայաստանի երեք ներկայացուցիչները՝ Արսեն Ներսիսյանը (5-րդ տեղ), Աբրահամ Սարքախյանը (7-րդ տեղ) և Յուրի Մանուկյանը (10-րդ տեղ)։ Երկրորդ օրը՝ հունվարի 18-ին, Յորգեն Քարները տեղափոխվեց երկրորդ տեղ, իսկ երրորդը կարողացավ դառնալ մեր հայրենակիցն ԱՄՆ-ից՝ 21-ամյա Արման Սերեբրաքյանը։

«Լեռնադահուկի միջազգային մակարդակի մրցումներն անցկացվում են Հայաստանում առաջին անգամ»,- «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակցին հայտնեց ՀՀ դահուկային սպորտի ֆեդերացիայի (ՀԴՍՖ) փոխնախագահ Լևոն Հարությունյանը։ Նրա խոսքերով, Ծաղկաձոր են ժամանել ուժեղագույն մարզիկներ ութ երկրներից։ Հայ լեռնադահուկորդների համար սա լավ հնարավորություն է ոչ միայն սեփական աչքերով տեսնել բարձր մակարդակի վարպետներին, այլ նաև մրցել նրանց հետ։

Ինչպես նշեց ՀԴՍՖ փոխնախագահը, սլալոմի լեռնուղին ամբողջությամբ համապատասխանում է միջազգային չափանիշներին թե բարդությամբ, թե երկայնությամբ։

«ՀԴՍՖ-ն ապահովել է անհրաժեշտ բոլոր պայմանները լիարժեք մրցումների համար, այդ թվում՝ անվտանգության առումով։ Չէ՞ որ լեռնադահուկային սպորտը պատկանում է ամենավտանգավորների շարքին։ Իհարկե, առկա են որոշ կազմակերպչական թերություններ, ինչը կարելի է վերագրել փորձի պակասին։ Բայց արդեն հաջորդ տարի դրանք էլ կվերացվեն»,- ասաց Հարությունյանը։

Հունվարի 19-ին և 20-ին կանցկացվեն մեծ  սլալոմի մրցումներ, որոնց արդյունքներով կորոշվի մրցաշարի հաղթողը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: