484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի վերաբերյալ Freedom House-ի և Human Rights Watch-ի գնահատականները կարող են ազդել երկրին ձայնի իրավունքից զրկելու ԵԽԽՎ որոշման վրա
14:39
19 Հունվարի 2009

Freedom House և Human Rights Watch միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանի ժողովրդավարության իրավիճակի վերաբերյալ գնահատականները կարող են ազդել երկրին ձայնի իրավունքից զրկելու՝ ԵԽԽՎ որոշման վրա, ասաց Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային առաջընթացի ինստիտուտի ծրագրերի համակարգող Շուշան Խաթլամաջյանը։

Freedom House ոչ կառավարական կազմակերպության «Ազատությունը աշխարհում-2009» հերթական զեկույցի համաձայն, Հայաստանում, նախկին ԽՍՀՄ երկրների մեծամասնության հետ մեկտեղ, ժողովրդավարության մակարդակը զգալիորեն նվազել է։

«Ազատությունը աշխարհում-2009» զեկույցի համաձայն, Հայաստանը, Ադրբեջանի, Վրաստանի, Ղրղզստանի և Մոլդովայի հետ միասին, անկում է ապրել, ինչի պատճառն է հանդիսացել 2008 թ.-ին Հայաստանում քաղաքական իրավունքների մակարդակի՝ 4-ից 6-րդ տեղն (7-բալլանոց սանդղակով) իջնելը։

«Հայաստանի քաղաքական ազատությունների ցուցանիշն անկում է ապրել այն պատճառով, որ 2008 թ.-ի նախագահական ընտրությունների ժամանակ ընդդիմության ճանապարհին արգելքներ են ստեղծվել և ուժ է կիրառվել ցուցարարներին ցրելու համար, ինչից հետո շուրջ 100 մարդ է ձերբակալվել», - նշվում է զեկույցում։

«Նման գնահատականները, իհարկե, կարող են ազդել, քանի որ այս գործակալությունները զգալի քաղաքական նպատակ են հետապնդում, որը կարելի է բնութագրել որպես հասարակական շահ ու քննարկումներ կամ հասարակական անհամաձայնություն և լարվածություն հրահրելու մտադրություն», - երկուշաբթի ասաց Խաթլամաջյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին։

Միաժամանակ նա նշեց, որ նման զեկույցներին մեծ վստահությամբ կարելի էր վերաբերվել, եթե բարդ խնդիրներ ունեցող պետություններին տրվեին նույնատիպ գնահատականներ։

«Եթե Հայաստանում զանգվածային լրատվամիջոցների հետ կապված խնդիրներ կան, ապա նույն խնդիրները գոյություն ունեն նաև Վրաստանում, սակայն, միաժամանակ, իրավիճակը Հայաստանում շատ ավելի շեշտադրված է գնահատվում», - պարզաբանեց նա։

Խոսելով ԵԽԽՎ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորության՝ փորձագետը նշեց, որ այսօր դա ոչ ոք չի կարող կանխատեսել՝ ավելացնելով, որ դա կախված է Վեհաժողովի քաղաքական որոշումից։

«Ես հակված եմ այն կարծիքին, որ Հայաստանին, հնարավոր է, զրկեն ձայնի իրավունքից կարճ ժամանակով՝ մի քիչ վախեցնելու համար, քանի որ Արևմուտքը մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքականության հետ կապված մեծ խնդիրներ ունի», - ասաց Խաթլամաջյանը։

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը մարտի 1-2-ի դեպքերի հետաքննության կապակցությամբ դեկտեմբերի 17-ին առաջարկել է ութ հոգուց բաղկացած հայկական պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից։ Որոշումն ընդունվել է Ժորժ Կոլոմբյեի ու Ջոն Պրեսկոտի՝ Հայաստանի կողմից ԵԽԽՎ 1609 և 1620 բանաձևերի պահանջների իրականացման վերաբերյալ զեկույցի հիման վրա:

Խաթլամաջյանի խոսքերով, այդ պատժամիջոցները կարող են որոշակիորեն վնասել Հայաստանի միջազգային վարկանիշին։

«Եթե մարտի 1-2-ի դեպքերը ուղղակիորեն ազդեցին դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքի կրճատմանը, ապա ԵԽԽՎ-ի որոշումը կարող է ուժեղացնել մեր երկրի նկատմամբ անվստահության զգացումը», - ավելացրեց նա։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: