478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+25
Եղանակը Երևանում
Հայ
«Բարգավաճ Հայաստանը» ընդդիմություն դառնալու մտադրություն չունի. մամուլի քարտուղար
13:14
19 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Իշխող կոալիցիայի կազմի մեջ մտնող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտադիր չէ անցնել ընդդիմության շարքերը, երկուշաբթի լրագրողներին հայտնեց կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի նորընտիր քարտուղար Խաչիկ Գալստյանը։

«Եթե կուսակցությունը մեկ անգամ դեմ քվերակեց կառավարության կողմից առաջարկված փոքր և միջին բիզնեսի համար հարկային ավելացումներ ենթադրող օրենսդրական փաթեթի դեմ, դա դեռևս չի նշանակում, որ նա դառնում է ընդդիմություն», ասաց Գալստյանը՝ մեկնաբանելով Հայաստանում պտտվող լուրերը կուսակցության նախագահ, հայտնի ձեռնարկատեր Գագիկ Ծառուկյանի՝ ընդդիմադիր դառնալու մասին։

Մամուլի քարտուղարն ասաց, որ այդ լուրերը հավաստի չեն, և եթե նման բան տեղի ունենա, ապա Ծառուկյանն անձամբ նախապես կհայտնի այդ մասին։

«Ծառուկյանը սովոր է քաղաքականությունում գործել, ինչպես սպորտում՝ նախապես հայտարարելով իր ծրագրերի մասին»,- ընդգծեց Գալստյանը։

«Կուսակցությունը կշարունակի իր ծրագրերի իրականացումն ու աշխատանքը խորհրդարանում»,- ավելացրեց նա։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Դաշնակցություն» և «Օրինաց երկիր» կուսակցությունների հետ մտնում է Հայաստանի իշխող կոալիցիայի մեջ։ Կառավարությունում կուսակցությունը ներկայացված է երեք նախարարներով (առողջապահության, սպորտի և երիտասարդության հարցերի, ինչպես նաև քաղաքաշինության)։ «Բարգավաճ Հայաստանին» է ամրագրված նաև փոխխոսնակի պաշտոնը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: