485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի պաշտպանության նախարարը ԶՈՒ ուսումնական փուլի մեկնարկի առթիվ այցելել է առանձին հրետանային բրիգադ
19:46
16 Հունվարի 2009

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ՀՀ զինված ուժերում 2009թ.-ի նոր ուսումնական փուլի մեկնարկի առթիվ այցելեց Բալահովիտում տեղակայված առանձին հրետանային բրիգադ, որտեղ ուսումնական փուլի շրջանակներում հայտարարված էր ուսումնական տագնապ:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց պաշտպանության նախարարի մամուլի-քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, Օհանյանը շրջեց զորամասում, զրուցեց զինվորների հետ, հարցերի միջոցով ստուգեց վերջիններիս` զինվորական կանոնադրությունների, իրենց պարտականությունների իմացության աստիճանը, սպայական կազմին այս առիթով տվեց հանձնարարականներ:

ՀՀ պաշտպանության նախարարը եղավ զորամասի` վերջերս կապիտալ վերանորոգված շինություններում, ծանոթացավ զինվորների և սպայական կազմի զորանոցային պայմաններին: Իսկ բրիգադի հրամանատար, գնդապետ Հովհաննիսյանն իր վերանորոգված աշխատասենյակում նախարարին մանրամասն ներկայացրեց զորամասի առօրյան, աշխատանքների կազմակերպման կարգը, խնդիրները:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, այստեղ ՀՀ պաշտպանության նախարարը յուրօրինակ քննություն անցկացրեց բրիգադի հրամանատարի հետ` վերջինիս` մասնագիտական գիտելիքների իմացության վերաբերյալ, ապա հանձնարարեց գեներալ-լեյտենանտ Սարգսյանին` ստուգել բրիգադի անձնակազմի` մասնագիտական գիտելիքների իմացության աստիճանը:

Զրույցի ընթացքում նախարարը հատկապես կարևորեց, որ զորամասում ընդհանրապես ծառայությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել առաջին հերթին կոլեկտիվ` հիմնված փոխադարձ վստահության վրա, երկրորդ հերթին՝ համապատասխան վստահության և աշխատանքային մթնոլորտ, տրամադրություն, որին նպաստում են հրամանատարի անձնական օրինակը և մարդկային հարաբերությունները:

«Դաստիարակության կարևոր դրույթներից մեկը ենթակաների նկատմամբ պահանջկոտության զուգակցումն է՝ նրանց հանդեպ տածած հարգանքով և հոգատարությամբ: Մարդիկ պետք է զգան իրենց աշխատանքի արդյունքը, իսկ դրա միակ եղանակը արդյունքների շաբաթական, ամսական, եռամսյակային, կիսամյակային և տարեկան ամփոփումներն են, որոնց այդ նույն մարդիկ պետք է սպասեն սպասումով»,- նախարարի խոսքերը մեջ է բերում մամուլի քարտուղարը:

Օհանյանի խոսքերով, ուսուցումը և դաստիարակությունը պետք է միշտ զուգորդված լինեն: Իսկ հաջողություններ գրանցած անձնակազմին, անհատին պետք է խրախուսել` ոգևորելու համար:

«Այս ամբողջ համակարգը, սիստեմը ստեղծելու դեպքում միայն կարելի է գտնել այն հարցերի պատասխանները, որոնք ուղղված են կոլեկտիվում ճիշտ կադրային քաղաքականություն վարելուն և առողջ մթնոլորտ, փոխադարձ վստահություն ստեղծելուն»,- նշեց պաշտպանության նախարարը:

Նա նաև ավելացրեց, որ լարված շաբաթից հետո պետք է կիրակին այնպես կազմակերպել, որպեսզի անձնակազմը կարողանա թոթափել այդ լարվածությունը` հաջորդ շաբաթ նույն լարվածությամբ աշխատելու նպատակով։

Այնուհետև Օհանյանը եղավ բրիգադի ավտոհավաքակայանում. ծանոթացավ ավտոտեխնիկայի վիճակին, դրանց պահպանման պայմաններին, առաջարկեց իրականացնել պարկի հեռանկարային պլանավորում` շինարարական աշխատանքները և դրանց հետ կապված խնդիրներն ամբողջությամբ ավարտելու նպատակով:

Շրջայցի ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը նվերներ հանձնեց բրիգադի հրամանատարությանը` դիվիզիոնի արդյունքների ամփոփման ժամանակ անձնակազմին խրախուսելու նպատակով:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։