477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+17
Եղանակը Երևանում
Հայ
«Յոթի գործով» ամբաստանյալների պահվածքը վարկաբեկում է հայկական դատարանը որպես ինստիտուտ. քաղաքական գործիչ
19:26
16 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. «Յոթի գործով» ամբաստանյալների պահվածքը վարկաբեկում է հայկական դատարանը որպես ինստիտուտ, կարծում է Ժողովրդական կուսակցության նախագահ, «ԱԼՄ» մեդիա-հոլդինգի ղեկավար Տիգրան Կարապետյանը։

««Յոթի գործով» մեղադրյալները ոտքի չեն կանգնում դատավորի ներս մտնելիս, որովհետև նրանց վիրավորում է «ամբաստանյալ» դիմելաձևը։ Սակայն նրանց պահվածքը վարկաբեկում է ոչ թե որոշակի դատավորի, այլ դատարանը որպես ինստիտուտ»,- ասաց նա ուրբաթ մամուլի-ասուլիսի ժամանակ։

Կարապետյանի կարծիքով, դատավորի ներս մտնելիս ոտքի կանգնելը ավանդույթ է, հարգանքի տուրք դատարանին որպես արդարադատության ինստիտուտի, ոչ թե պարզապես դատավորին, և այն, որ մեղադրյալները ոտքի չեն կանգնում դատավորի ներս մտնելուց, անթույլատրելի է։

«Այլ բան է, որ նրանք ոտքի կանգնեին և լռեին կամ ասեին, որ չեն պատասխանի դատավորի հարցերին։ Չէ՞ որ սեփական իրավունքները պաշտպանելիս մենք չպետք է վարկաբեկենք դատարանը որպես ինստիտուտ»,- նշեց Կարապետյանը։

Կարապետյանի խոսքերով, տեղի ունեցածում կա նաև դատավորի մեղքի բաժինը, քանի որ նա կարող էր իր կողմից հարթել իրադրությունը՝ փոխակերպելով մեղադրյալների հանդեպ իր դիմելաձևը։

«Ի վերջո «յոթի գործով» մեղադրյալները պատգամավորներ են, թեև նստած են մեղադրյալի աթոռին, և մինչ այժմ նրանք մարդկանց կողմից ընկալվում են որպես պատգամավորներ, այդ իսկ պատճառով դատարանը պետք է հարգի նրանց»,- նշեց Կարապետյանը։

Խոսելով բուն դատական վարույթի մասին՝ Կարապետյանը ենթադրեց, որ դատական գործընթացը պետք է շուտով ավարտվի մեղադրյալների ազատմամբ։

«Յոթի գործով» դատական նիստը բազմիցս հետաձգվել ու տեղափոխվել է մեղադրյալների՝ դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի պատճառով։ Դատարանի հաջորդ նիստը կկայանա հունվարի 30-ին։  

Երևանում մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների փաստով հարուցված, այսպես կոչված, «յոթի գործով» քրեական միասնական գործի շրջանակներում քննվում են պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի և ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի գործերը՝ զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդված են սպանությամբ, պետական իշխանության յուրացնել մեղադրանքով:

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ: Մարտի 1-2-ին բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել ավելի քան 200-ը։--0—  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: