478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+36
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ընդդիմությունը կշարունակի բողոքի ցույցերը. ՀԱԿ համակարգող
17:22
16 Հունվարի 2009

Հայկական ընդդիմությունը մտադիր է հետագայում ևս անցկացնել բողոքի ակցիաներ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լևոն Զուրաբյանը։

Հայկական ընդդիմությունն ուրբաթ բողոքի ակցիա անցկացրեց Երևանում այն դատարանի շենքի առջև, որտեղ անցնում է ԱԳՆ նախկին ղեկավարի և երեք պատգամավորների դատավարությունը։ Ցուցարարները մտադիր էին երթ կազմակերպել դեպի Գլխավոր դատախազության շենք, սակայն կանգնեցվել էին և ցրվել իրավապահ մարմինների ուժերի կողմից։

Միասնական գործի շրջանակներում քննվում են պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի և ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի գործերը՝ զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդված են սպանությամբ, պետական իշխանության յուրացնել մեղադրանքով:

Զուրաբյանի խոսքերով, դատարանի շենքի դիմաց հավաքված ընդդիմության կողմնակիցները վրդովված էին դատական նիստի հերթական տեղափոխումով։

Երևանում մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների փաստով հարուցված, այսպես կոչված, «յոթի գործով» քրեական գործի դատավարությունը ուրբաթ հերթական անգամ ընդհատվեց մեղադրյալների՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի պատճառով և տեղափոխվեց հունվարի 30-ին։

Զուրաբյանը կարծում է, որ «չթույլատրելով երթի անցկացումը՝ իշխանությունները խախտեցին ընդդիմության սահմանադրական իրավունքները»։

Նա հաստատեց նաև ընդդիմության՝ 2008 թվականի ողբերգական դեպքերի տարելիցի կապակցությամբ մարտի 1-ին մեծ ակցիա կազմակերպելու մտադրությունը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ: Մարտի 1-2-ին բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել ավելի քան 200-ը։--0—  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: