484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Երիտասարդության հարցերի և սպորտի նախարարն ընդունել է բրազիլացի վոլեյբելիստների պատվիրակությանը
16:26
16 Հունվարի 2009

Մարզիկները Հայաստանը կներկայացնեն նաև օլիմպիական խաղերի և այլ միջազգային մրցաշարերի ժամանակ։

Գրիգորյանը գոհունակություն հայտնեց, որ Բրազիլիայից լողափի ուժեղ վոլեյբոլիստներ հրավիրելու ԱՕԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի միտքը, որը ծնվել էր Պեկինի Օլիմպիադայի ընթացքում, այսօր կյանքի կոչվեց։

«Շուտով դուք կհասկանաք, թե հարուստ ու հինավուրց պատմությամբ ինչպիսի հրաշալի երկիր եք ներկայացնելու»,- ասաց նախարարը։

Գրիգորյանը հույս հայտնեց, որ բրազիլացի մարզիկները պատվով կներկայացնեն Հայաստանը տարբեր միջազգային միցաշարերում և կօգնեն լողափի վոլեյբոլի զարգացմանը երկրում։

«Չնայած Հայաստանում օվկիանոս և ծով չկա, բայց Սևանա լիճը կա, որտեղ կարելի է զարգացնել լողափի  վոլեյբոլը»,- նշեց նախարարը։  

Իր հերթին բրազիլացի վոլեյբոլիստ Ռաֆայել Կամարան հավաստեց, որ մարզիկները կանեն ամեն բան՝ Հայաստանը պատվով միջազգային մրցաշարերում ներկայացնելու և երկրում լողափի վոլեյբոլը զարգացնելու համար։ Նա նաև շնորհակալություն հայտնեց Հայաստանում իրենց ցուցաբերված ջերմ ընդունելության համար։  

Կամարայի խոսքերով, սպորտն ընդահանրապես և լողափի վոլեյբոլը մասնավորապես շատ բարձր մակարդակում են գտնվում Բրազիլիայում։ Նա հույս հայտնեց, որ Հայաստանում ևս կհաջողվի լողափի վոլեյբոլը սիրողականից պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացնել։

Իր հերթին Հայաստանում Բրազիլիայի փոխհյուպատոս Հովսեփ Սեֆերյանը նշեց, որ հայերի և բրազիլացիների միջև շատ ընդհանուր բան կա, և բրազիլացի մարզիկները շատ արագ կհարմարվեն Հայաստանում։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։