481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի դիրքերի կարուստը ԵԽ-ում կարող է հանգեցնել հեղինակության կորստի նաև այլ միջազգային կազմակերպություններում. «Ժառանգություն» կուսակցություն
15:57
16 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի դիրքերի կարուստը ԵԽ-ում կարող է հանգեցնել հեղինակության կորստի նաև այլ միջազգային կազմակերպություններում, կարծում է ընդդիմադիր  «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը։

«Միջազգային բոլոր կառույցները կապված են միմյանց հետ, և դիրքերի կորուստը դրանցից մեկում կարող է նշանակել կորուստ նաև մյուսներում... Եթե հայկական պատվիրակությունը զրկվի ձայնի իրավունքից ԵԽԽՎ-ում, ապա միջազգային ֆինանսական կառույցները, հնարավոր է, դադարեցնեն աջակցություն ցուցաբերել մեզ»,- ասաց նա ուրբաթ մամուլի ասուլիսում։

Մարտիրոսյանի խոսքերով, Հայաստանը երկար է գնացել դեպի ԵԽ-ում  անդամակցությանը, առաջին հերթին իր անվտանգության ամրապնդման համար։

«Քաղաքականապես մեկուսացված պետությունը չի կարող դիմակայել արտաքին մարտահրավերներին։ Իսկ մենք խնդիր ունենք անվտանգության ապահովման հետ, այդ պատճառով մեզ անհրաժեշտ է տանել բազմավեկտոր  քաղաքականություն։ Հայաստանն իր աղքատ բնական պաշարներով և Լեռնային Ղարաբաղի խնդրով չի կարող թույլ տալ իրեն անտեսել միջազգային կառույցների գնահատականները»,- ընդգծեց նա։

Խմբակցության ղեկավարն ավելացրեց, որ «դեպքերի նման զարգացումը կանխելու համար իշխանությունները պետք է դուրս գան սեփական շահերի շրջանակներից»։

Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովը դեկտեմբերի 17-ին առաջարկել են դադարեցնել 8 պատգամավորից բաղկացած հայկական պատվիրակության ձայնի իրավունքը՝ կապված Երևանի մարտի 1-2-ի գործով քննության հետ: Մոնիտորինգային հանձնաժողովի զեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ջորջ Կոլոմբյեն ներկայացրել են Հայաստանի կողմից ԵԽԽՎ 1609 և 1620 բանաձևերի կատարման գործընթացի մասին զեկույցի նախագիծը, որում ընդգրկված էին անձանց քրեական հետապնդման կետերի հանդեպ բացասական արձագանքներ, և միևնույն ժամանակ դրական էին գնահատված ԶԼՄ-ների, ընտրական բարեփոխումների նկատմամբ  Հայաստանի քայլերն ու Երևանում մարտի 1-2 դեպքերի փաստահավաք խմբի ստեղծումը։    

Ներկայում ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբիեն գտնվում են Հայաստանում՝ մարտի 1-2-ի դեպքերի հետաքննության վերաբերյալ պարտավորությունների իրականացման գործընթացն ուսումնասիրելու համար։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ: Մարտի 1-2-ին բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել ավելի քան 200-ը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: