486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
«Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունը հունվարի վերջին-փետրվարի սկզբին կքննարկի պատգամավորական մանդատներից հրաժարվելու հարցը
15:30
16 Հունվարի 2009

«Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության խորհուրդը հունվարի վերջին-փետրվարի սկզբին կքննարկի պատգամավորական մանդատներից հրաժարվելու հարցը, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:

«Որոշում ընդունելիս հաշվի կառնվի ժողովրդի կարծիքը, առաջին հերթին այն մարդկանց, ովքեր վստահել են կուսակցությանը պատգամավորական մանդատները` օրենսդիր մարմնում իրենց շահերը պաշտպանելու համար: Ցանկացած որոշում կընդունվի պետության շահերից ելնելով»,- ընդգծեց Մարտիրոսյանը։

Խմբակցության ղեկավարը նշեց նաև, որ «Ժառանգությունը», որպես ընդդիմություն, կատարում է իր գործառույթները, և այն, որ իշխանության ներկայացուցիչները քննադատում են կուսակցության գործունեությունը, ևս մեկ անգամ վկայում է նրա աշխատանքի արդյունավետության մասին։  ««Ժառանգությունը» կատարում է իր առջև դրված բոլոր խնդիրները և ժողովրդին տված խոստումները»,- հավելեց Մարտիրոսյանը։

ՀՀ Ազգային Ժողովի ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունից  պատգամավոր Վարդան Խաչատրյանն ավելի վաղ հայտնել էր, որ «Ժառանգությունը» հունվարի ընթացքում կորոշի խորհրդարանում իր հետագա գործունեության նպատակահարմարության հարցը։

«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը ՀՀ Ազգային Ժողովում ներկայացված է յոթ պատգամավորով և խորհրդարանի միակ ընդդիմադիր կուսակցությունն է։

Որպես նման որոշման հիմնական փաստարկ՝ կուսակցությունը նշում է իր չնչին ազդեցությունը երկրում ընթացող գործընթացների վրա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։