484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանին ռուսական սպառազինություններով մատակարարելու վերաբերյալ տեղեկությունները չեն հաստատվել. ՌԴ ԱԳՆ
14:13
16 Հունվարի 2009

Ռուսաստանը հետաքննել է Հայաստանին ռուսական սպառազինություններով մատակարարելու մասին ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակումների շուրջ իրավիճակը, տեղեկությունները չեն հաստատվել, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք Գլխավոր շտաբի հետ միասին հետաքննել են իրավիճակը։ Այն անձը, ում ազգանուnը հիշատակվել է ադրբեջանական ԶԼՄ-ներում, որևէ փաստաթուղթ չի ստորագրել, և անցած տարի Հայաստան ոչ մի մատակարարում չի իրականացվել», - ուրբաթ Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Լավրովը հիշեցրել է, որ ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակվել էր կոնկրետ մարդու ստորագրությամբ մի փաստաթղթի տեքստ, այդ փաստաթղթում թվարկվում էր ռազմական տեխնիկայի և ռազմական ունեցվածքի հսկա քանակություն, որն իբր թե վերջերս մատակարարվել է Հայաստան:

«Մենք մեր ադրբեջանցի ընկերներին խնդրել ենք ցույց տալ այդ փաստաթղթի պատճենը, քանի որ մեր բոլոր փնտրտուքների արդյունքում նման փաստաթուղթ ընդհանրապես չենք հայտնաբերել, երբ մեզ ցույց տան պատճենը, հասկանալի է, որ միգուցե ձեռագրաբանական փորձաքննություն անցկացնենք», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Լավրովը նշել է, որ այդ իրավիճակը նա քննարկել է նաև Մոսկվայում Ադրբեջանի դեսպանի հետ, ինչպես նաև Ադրբեջանում ռուս դեսպանին կանչել են այդ երկրի արտգործնախարարություն։

«Այսօր ես հեռախոսազրույց կունենամ իմ ադրբեջանի գործընկեր էլմար Մամեդյարովի հետ», -ասել է նա։

Միաժամանակ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը չի թաքցնում, որ ռազմատեխնիկական համագործակցության ծրագրեր ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։ Նա ընդգծել է, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ այդ կազմակերպության անդամներն առավել արտոնյալ պայմաններ ունեն, և Ադրբեջանում Ռուսաստանի գործընկերներն այդ մասին շատ լավ գիտեն։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: