482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Բրազիլացի վոլեյբոլիստները Հայաստանը կներկայացնեն միջազգային մրցաշարերում
20:10
15 Հունվարի 2009

Բրազիլացի վեց վոլեյբոլիստներ ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեի կողմից հրավիրված են Հայաստան՝ հանրապետությունում լողափի վոլեյբոլը զարգացնելու նպատակով։

Մարզիկները Հայաստանը կներկայացնեն նաև օլիմպիական խաղերի և այլ միջազգային մրցաշարերի ժամանակ։

«Ես շատ ուրախ եմ ողջունել այստեղ մարզիկներին, ովքեր Հայաստանը կներկայացնեն միջազգային մրցաշարերում և գալիք օլիմպիական խաղերում, ինչպես նաև կնպաստեն լողափնյա վոլեյբոլի զարգացմանը հանրապետությունում»,- ասաց մարզիկներին դիմավորող ԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Հայաստանը միշտ էլ շատ հաջող է մասնակցել միջազգային մրցաշարերին սպորտի ուժային տեսակներով, ինչպիսին են, օրինակ, բռնցքամարտը, ըմբշամարտը, ծանր աթլետիկան, բայց այժմ, Ծառուկյանի խոսքերով, կոմիտեն որոշել է, որ ժամանակն է զարգացնել սպորտի «ավելի թեթև» տեսակները։ Որպես այդպիսին ընտրվել է լողափնյա վոլեյբոլը, որն այսօր մեծ մասսայականություն է վայելում ամբողջ աշխարհում։   

«Լողափնյա վոլեյբոլի հայրենիքը Բրազիլիան է համարվում, և այդ պատճառով էլ մենք որոշեցինք հենց բրազիլացի մարզիկներ հրավիրել»,- նշեց Ծառուկյանը։

Նա հայտնեց, որ հրավիրվածների թվում կան երիտասարդ, խոստումնալից մարզիկներ, որոնք արժանի կերպով Հայաստանը կներկայացնեն և այս մարզաձևը մասսայական կդարձնեն Հայաստանում։

Ծառուկյանի խոսքերով, այսօրվանից մարզիկները ստիպված կլինեն ավելի շատ մարզվել, քան նախկինում, որպեսզի արժանի կերպով ներկայացնեն երկիրը առաջիկա օլիմպիական խաղերում և այլ միջազգային մրցաշարերում։

«Հայաստանն իր հերթին պետք է անի ամեն բան, որպեսզի ստեղծի բոլոր պայմանները մրցաշարերում մարզիկների բարեհաջող մասնակցության համար»,- ասաց նա։ 

Ինչ վերաբերում է Հայաստանում լողափնյա վոլեյբոլի տարածմանը, ապա ԱՕԿ-ի նախագահը չբացառեց նաև Հայաստանում լողափնյա վոլեյբոլի ֆեդերացիայի բացման հնարավորությունը։

«Սա շատ գեղեցիկ, շատ հաճելի մարզաձև է, և դրա մասսայականացումը Հայաստանում շատ խաղացողների ուշադրությունը կգրավի, ինչը նրանց սեփական տաղանդը բացահայտելու հնարավորություն կտա, իսկ մեզ՝ ընտրելու նրանցից լավագույններին»,- ասաց Ծառուկյանը։  

Նրա խոսքերով, այսօր մարզիկների հետ պայմանագրեր են կնքվելու, իսկ վաղը նրանք կկարողանան հայկական անձնագրեր ստանալ։ Մարզիկներին է տրամադրվել նաև Հայաստանի օլիմպիական հավաքականի հանդերձավորումը։  

«Հայաստանը կսպասի նրանց հաղթանակներին, և մենք հույս ունենք, որ մրցումներում նրանք կկարողանան բարձրացնել հայկական դրոշը»,- ասաց Ծառուկյանը։

Իրենց հերթին մարզիկները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար և հույս հայտնեցին, որ իրենց օգնությամբ լողափնյա վոլեյբոլը Հայաստանում նույնքան մասսայական կդառնա, որքան Բրազիլիայում է։

«Մենք հույս ունենք, որ մեր խաղն ավելի կմտերմացնի Հայաստանն ու Բրազիլիան»,- ասացին մարզիկները։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: