483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
Ժողովրդավարության հետագա խորացումը բխում է հենց Հայաստանի Հանրապետության շահերից. ՀՀ նախագահ
19:55
15 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. «Ժողովրդավարության հետագա խորացումը բխում է հենց Հայաստանի Հանրապետության շահերից», հինգշաբթի ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեի և Ջոն Պրեսկոտի հետ հանդիպման ժամանակ:

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբիեն գտնվում են Հայաստանում՝ մարտի 1-2-ի դեպքերի հետաքննության վերաբերյալ պարտավորությունների իրականացման գործընթացն ուսումնասիրելու համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԽԽՎ 1609 և 1620 բանաձևերի իրականացմանն առնչվող հարցեր:

Մոնիտորինգային հանձնաժողովի զեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ջորջ Կոլոմբյեն ներկայացրել են Հայաստանի կողմից ԵԽԽՎ 1609 և 1620 բանաձևերի կատարման գործընթացի մասին զեկույցի նախագիծը, որում ընդգրկված էին անձանց քրեական հետապնդման կետերի հանդեպ բացասական արձագանքներ, և միևնույն ժամանակ դրական էին գնահատված ԶԼՄ-ների, ընտրական բարեփոխումների նկատմամբ  Հայաստանի քայլերն ու Երևանում մարտի 1-2 դեպքերի փաստահավաք խմբի ստեղծումը։    

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել համազեկուցողներին ԵԽԽՎ լիագումար նիստից առաջ Հայաստան այցելության համար և ընդգծել, որ ժողովրդավարության հետագա խորացումը բխում է հենց Հայաստանի Հանրապետության շահերից` բարձր գնահատելով Եվրոպայի Խորհրդի դերն այս ուղղությամբ:

Նախագահ Սարգսյանը վերահաստատել է հայաստանյան իշխանությունների վճռականությունը բանաձևերի դրույթների իրականացման հարցում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: