478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+24
Եղանակը Երևանում
Հայ
Թբիլիսիի հայերի Ասամբլեան վրդովված է ՀՀ վարչապետի այցի վերաբերյալ վրացի պատգամավորի արտահայտություններից
18:33
15 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Թբիլիսիի հայերի Ասամբլեան իր վրդովմունքն է արտահայտել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ հայ և վրացի այլ պաշտոնական և ոչ պաշտոնական անձանց հետ հայկական Նորաշեն (Թբիլիսի) եկեղեցի կատարած այցի վերաբերյալ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ջոնդի Բագատուրիայի անսկզբունք և անպատասխանատու արտահայտությունների առնչությամբ։

Ինչպես ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալություն ուղարկված հայտարարության մեջ, այս առնչությամբ Ասամբլեան դիմել է Վրաստանի խորհրդարանի բոլոր պատգամավորին՝ պահանջելով գնահատել իրենց գործընկերոջ գործողությունները, ինչպես նաև այսուհետ մեծ ուշադրություն դարձնել միջկրոնական ու միջէթնիկական հարաբերությունների թեմայով բամբասանքների փորձերին, հատկապես իրենց գործընկերների կողմից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ասամբլեայի անդամները պատգամավոր Բագատուրիային են ուղարկել նեանդերտալցու վերաբերյալ հոդվածը, որը խորհրդանշում է վերադարձը դեպի քարանձավային ազգայնականություն։

Նշենք, որ ավելի վաղ վրացական «Կարտուլի դասի» կուսակցության առաջնորդ, խորհրդարանական Ջոնդի Բագատուրիան Վրաստանի կառավարության անդամներին մեղադրել էր Նորաշեն եկեղեցու դռները կոտրելու մեջ։     

Ինչպես հայտարարել է Բագատուրիան հունվարի 9-ի մամուլի ասուլիսի ժամանակ, «դեկտեմբերի կեսերին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Վրաստան կատարած այցի ժամանակ, ոչ սթափ վիճակում գտնվող նախարարները նրա պատվին կոտրել են վիճահարույց եկեղեցու դռներն ու ներս թողել հայ եկեղեցական համայնքին»։   

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ դեկտեմբերի 9-ին Թբիլիսի կատարած մեկօրյա այցի ժամանակ, կառավարության ղեկավարի ներկայությունից ոգեշնչված, Թբիլիսիի հայկական համայնքի ներկայացուցիչները բացեցին եկեղեցու մեխով փակված դռները, ինչից հետո վանք մտան եկեղեցական համայնքի մեծաթիվ ներկայացուցիչները, հայկական պատվիրակության անդամներն ու ՀՀ վարչապետը։

Սուրբ Նորաշեն հայոց եկեղեցին կառուցվել է 15-րդ դարում։ 20-րդ դարի 30-ական թվականներին եկեղեցին, այլ կրոնական կառույցների հետ մեկտեղ, փակվել է հոգևոր գործունեության համար և օգտագործվել որպես գրապահոց:

Սույն թվականի մայիսին Վրաց Ուղղափառ Եկեղեցու ներկայացուցիչները «Սուրբ Նորաշեն» հայկական եկեղեցին և նրա հարակից տարածքը պարսպապատելու նպատակով սկսեցին կառուցել մետաղյա պարիսպ՝ ներառելով Վրաց Ուղղափառ Եկեղեցուն բնորոշ կրոնական էլեմենտներ: Եվս մեկ հայկական եկեղեցու ծրագրված գրավման փորձի կապակցությամբ Վիրահայոց թեմը որակել է այդ քայլը՝ որպես վրացական կողմի հետ պայմանավորվածության խախտում, որը ձեռք է բերվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վրաց Ուղղափառ Եկեղեցու միջև՝ «Սուրբ Նորաշեն» և Թբիլիսիի մյուս չորս՝ «Սուրբ Նշան», «Շամխորեցոց Կարմիր Ավետարան Սուրբ Աստվածածին», «Երևանցոց Սուրբ Մինաս», «Մուղնեցոց Սուրբ Գևորգ» հայկական եկեղեցիները Վիրահայոց թեմին վերադարձնելու հարցի քաղաքակիրթ լուծման շրջանակներում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: