486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կատարել է ԵԽԽՎ բոլոր հիմնական պահանջները. ՀՀԿ նախագահի տեղակալ
15:26
15 Հունվարի 2009

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը դժվար թե Հայաստանին զրկի ձայնի իրավունքից,  քանի որ Հայաստանը կատարել է Վեհաժողովի բոլոր հիմնական պահանջները, կարծում է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար, կուսակցության նախագահի տեղակալ Գալուստ Սահակյանը։

Նրա խոսքերով, 2008 թվականին մեր երկիրը զգալի առաջընթաց ունեցավ  ժողովրդավարության ապահովման հարցում։

«Բայց եթե դա պատահի, իշխանությունները, միևնույն է, կշարունակեն գործել իրենց ծրագրով։ Կան շատ խնդիրներ, որոնք մենք նախատեսում ենք լուծել մոտ ապագայում»,- հայտնեց  նա հինգշաբթի լրագրողներին։

Պատգամավորի կարծիքով, ցանկալի չէ, որ Եվրոպայի Խորհուրդը Հայաստանի նկատմամբ որևէ պատժամիջոց կիրառի, սակայն պետք չէ դրանից խուսափելու համար կատարել ԵԽԽՎ բոլոր պահանջները՝ զոհաբերելով ազգային անվտանգությունը։

«Հայաստանն ինքնավար պետություն է և ի վիճակի է ինքնուրույն լուծել իր ներքին խնդիրները»,- նշեց նա։

Խոսելով տվյալ հարցի լուծման վերաբերյալ ԵԽԽՎ-ում հայ պատվիրակության դերի մասին՝ Սահակյանը նշեց, որ, թեև պատվիրակությունը կարող էր ավելի ակտիվ գործել, այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակում նրա մեղքի բաժինը մեծ չէ։

«Ներկայում Ազգային ժողովում չի քննարկվում հայ պատվիրակության կազմի փոփոխության հնարավորությունը»,- հայտարարեց Սահակյանը։

Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովը դեկտեմբերի 17-ին հավանություն է տվել ՀՀ պատվիրակությանը ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից զրկելու առաջարկին։

Մոնիտորինգային հանձնաժողովի զեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ջորջ Կոլոմբյեն ներկայացրել են Հայաստանի կողմից ԵԽԽՎ 1609 և 1620 բանաձևերի կատարման գործընթացի մասին զեկույցի նախագիծը, որում ընդգրկված էին անձանց քրեական հետապնդման կետերի հանդեպ բացասական արձագանքներ, և միևնույն ժամանակ դրական էին գնահատված ԶԼՄ-ների, ընտրական բարեփոխումների նկատմամբ  Հայաստանի քայլերն ու Երևանում մարտի 1-2 դեպքերի փաստահավաք խմբի ստեղծումը։    

Ներկայում ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբիեն գտնվում են Հայաստանում՝ մարտի 1-2-ի դեպքերի հետաքննության վերաբերյալ պարտավորությունների իրականացման գործընթացն ուսումնասիրելու համար։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ: Մարտի 1-2-ին բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել ավելի քան 200-ը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: