482.74
-0.81
570.65
+2.43
8.24
+0.06
+2
Եղանակը Երևանում
Հայ
Միասնական պետական քննությունների կազմակերպման գործընթացը հայկական դպրոցներում մեկնարկում է հունվարի 31-ից
14:19
15 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Գնահատման և թեստավորման կենտրոնը հայտարարում է սույն թվականի հունվարի 31-ից պետական ավարտական և միասնական (ընդունելության) քննությունների կազմակերպման գործընթացի մեկնարկի մասին այն հաստատություններում, որոնք են ընդհանուր կրթական ծրագիր են իրականացնում 2008-2009 ուստարվա շրջանավարտների համար։

Ինչպես նշվում է հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ՀՀ կրթության և գիտության նախարարության տրամադրած հաղորդագրությունում, քննությունների նախապատրաստական գործընթացը կիրականացվի «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն), «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» առարկաներից։

Միասնական քննությանը մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) պետք է լրացնի դիմում-հայտը, որը 2008-2009 ուստարվա շրջանավարտները կարող են լրացնել իրենց ուսումնական հաստատությունում, իսկ նախորդ տարիների շրջանավարտները` իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատությունում։

Տվյալ հաստատությունների գտնվելու վայրի մասին տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել փաստացի բնակության վայրի մարզային (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչություն:

Հաղորդագրությունում նշվում է, որ միասնական քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել 3x4 չափի լուսանկար, անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճեն, ինչպես նաև «ՎՏԲ Հայաստան բանկ»-ում Գնահատման և թեստավորման կենտրոնի 160481037341  հաշվեհամարին յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար փոխանցել 1500 (հազար հինգ հարյուր) դրամ և վճարի անդորրագիրը կցել դիմում-հայտին:

Միասնական քննության վճարից ազատվում են այն դիմորդները, որոնք
պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք են, 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամ են, ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաներ են, առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք են:

Վերոնշյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին, համապատասխանաբար, կցում են զինվորական գրքույկի պատճեն, հաշմանդամության տեղեկանքի պատճեն, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճեները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճեները:

Հաղորդագրությունում նշվում է նաև, որ դիմում-հայտերի ընդունման վերջին ժամկետը 2009 թվականի մարտի 16-ն է: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։