487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստան բնական գազի մատակարարումը 2008 թ.-ին ավելացել է 9,74 տոկոսով՝ կազմելով 2 մլրդ 254 մլն խ.մ. «ՀայՌուսգազարդ»
13:51
15 Հունվարի 2009

Հայաստան բնական գազի մատակարարման ծավալը 2008 թ.-ին ավելացել է 9,74 տոկոսով և կազմել 2 մլրդ 254 մլն խ.մ՝ 2007 թ.-ի 2 մլրդ 54 մլն խ.մ.-ի դիմաց, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի ծառայությունից։

Նշված ժամանակահատվածում գազի իրացման ծավալներն ավելացել են 11,2 տոկոսով՝ կազմելով 2078.95 մլն խ.մ.՝ անցյալ տարվա 1869.31 մլն խ.մ.-ի դիմաց։ Միաժամանակ 10,8 տոկոսով ավելացել է գազի իրացումը բնակչության կողմից, ինչը կազմում է մոտ 589 մլն խ.մ.։

Էներգետիկ հատվածն իրացրել է շուրջ 607 մլն խ.մ. երկնագույն վառելիք կամ 19.8 տոկոսով ավելի, քան նախորդ տարում:

Տեղեկատվության մեջ նշվում է, որ աննշան նվազել են արդյունաբերության իրացման ծավալները` կազմելով շուրջ 453 մլն խ.մ:

Միաժամանակ 31.3 տոկոսով ավելացել են իրացման ծավալները բյուջետային ընկերությունների կողմից և կազմել շուրջ 36 մլն խ.մ.՝ 2007թ.-ի 27 մլն-ի դիմաց։

Ավտոմատ գազալցման ճնշումային կայանների (ԱԳԼՃԿ) կողմից գազի օգտագործումն աճել է 20,4 տոկոսով, ինչը կազմել է մոտ 344 մլն խ.մ բնական գազ։

2008 թ.-ին հանրապետության գազիֆիկացման ծրագրում ներդրվել է 3,2 մլրդ դրամ։

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման մենաշնորհային իրավունք ունի։ Հայաստան գազը մուտք է գործում Վրաստանի տարածքով.

Ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին, «Գազպրոմ» ԲԲԸ-ն և ՀՀ էներգետիկայի նախարարությունն ընկերության բաժնետոմսերի 45-ական տոկոսի սեփականատերերն էին, իսկ 10 տոկոսը պատկանում էր «Իտերային»։

Նախագծի ներդրումային շրջանի ծրագրված երեք փուլերից երկուսի իրագործման շրջանակներում («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի լրացուցիչ բաժնետոմսերի ձեռքբերումից հետո՝ 2006 և 2008 թթ.-ին) «Գազպրոմ» ԲԲԸ-ի մասնաբաժինը ընկերության կանոնադրական կապիտալում աճել է մինչև 75,55 տոկոս։ Հայաստանի կառավարության մասնաբաժինը կազմում է 20 տոկոս, իսկ «Իտերա» ընկերությանը՝ 4,44 տոկոս։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։