481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+15
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը պարգևատրել է Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացմանը մասնակցած ավիատորներին
19:32
14 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը չորեքշաբթի հանդիպել է 1988թ. երկրաշարժի օրերին իրենց անձնվեր աշխատանքով աչքի ընկած և ՀՀ վարչապետի որոշմամբ կառավարական պարգևների արժանացած մի շարք ավիատորների, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Սպիտակի երկրաշարժի 20-ամյա տարելիցի կապակցությամբ և դրա հետևանքների վերացման գործում ակտիվ մասնակցության համար ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվել են «Հայք» ավիաընկերության գլխավոր խորհրդատու Սեյրան Վանցյանը, «Արմաէրո» ավիաընկերության էսկադրիլիայի ՄԻ-8 ուղղաթիռի հրամանատար Յուրիկ Գասպարյանը, օդաչու-հրահանգիչ Ռաֆիկ Մեհրաբյանը, «Արմավիա» ավիաընկերության թռիչքային տնօրինության շտաբի պետ Միխայիլ Անդրեասյանը, Ա-319 ինքնաթիռի 2-րդ օդաչու Գեղամ Գաբրիելյանը:

Մի-8 ուղղաթիռի հրամանատար Մուշեղ Անտոնյանը, բորտմեխանիկներ Գառնիկ Դանիելյանը, Ժորա Մինասյանը, Իոսիֆ Միխայիլյանը, ՅԱԿ-40 ինքնաթիռի հրամանատար Արարատ Դալլաքյանը, 2-րդ օդաչու Ալեքսանդր Հովհաննիսյանը և բորտմեխանիկ Ժորա Դավթյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվել են հետմահու:

Վետերան-ավիատորներ Վարդգես Մնացականյանը, Ալբերտ Ջիվարյանը, Վարդան Ասատրյանը, Խաչատուր Պետիկյանը և Սուրեն Վարդանյանը խրախուսվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրով և արժեքավոր նվերներով:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մենք  կարևորում  ենք այն աշխատանքը, որ այսօր կատարում են մեր օդաչուները, բայց իրավունք չունենք  մոռանալու այն սխրանքների մասին, որ գործեցին նրանք վերջին 20 տարիների ընթացքում` մեր աչքի առաջ: Դա և աղետի գոտու  վերականգնման աշխատանքներին մասնակցությունն էր, և ղարաբաղյան պատերազմում նրանց անգնահատելի մասնակցությունն ու սխրանքները: Մենք  պարտավոր ենք մեր հարգանքի  տուրքը մատուցել մեր օդաչուներին»,- ասաց վարչապետը:

Հանդիպմանը ներկա հասարակական գործիչ, գրող-հրապարակախոս  Զորի Բալայանը հանդիպման մասնակիցների անունից շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և կառավարությանը` օդաչուների կատարած անձնվեր աշխատանքը բարձր գնահատականի արժանացնելու համար:
                     
Նա նշել է,  որ անձամբ ականատեսն է եղել այն սխրանքների, որ  գործել են մեր օդաչուները,  թե  Սպիտակի երկրաշարժի  ողբերգական օրերին, և թե  ղարաբաղյան հաղթական  պատերազմում:

«Դա ամենքի  պարտքն է` այնպես անել, որ բոլորն  այդ մասին  իմանան, որովհետև դա  ոչ այնքան  իրենց, մեզ  կամ ձեզ է պետք, այլ  հենց մեր պատմությանը, ժողովրդին,  մեր ապագային»,- ասաց հրապարակախոսը։

1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Աղետը  հիմնովին ավերեց Հայաստանի հյուսիսում գտնվող երկու քաղաք՝ Սպիտակն ու Լենինանականը (այժմյան Գյումրին), ավելի քան հարյուր գյուղ։ Եվս մի քանի քաղաքներ ավերվեցին մասամբ։ Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակ քաղաքում, նրա ուժգնությունը, գնահատելով 12-բալանոց սանդղակով, կախված շինությունների ավերվածության աստիճանից՝ հասել է 10 բալի, Լենինականում (Գյումրի)՝ 9 բալի, Կիրովականում (Վանաձոր)՝ 8 բալի։ Սպիտակ քաղաքն ավերվել էր հիմնովին։ Այդ օրը, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 25 հազ. մարդ, 140 հազարը դարձան հաշմանդմաներ, իսկ կես միլիոն մարդ մնաց անօթևան։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: