482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանը Հայաստանի տարածքի վանքերը Վրացական եկեղեցուն հանձնելու պահանջի համար որևէ հիմք չունի
19:05
14 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Վրացական կողմը որևէ հիմք չունի պահանջելու, որպեսզի Վրացական եկեղեցու գիրկը վերադարձվեն Հայաստանի հյուսիսում գտնվող 10 եկեղեցիները, ասաց պատմաբան, հայկական ճարտարապետության մասնագետ Սամվել Կարապետյանը։ 

Վերջին շրջանում Վրաստանում ակտիվացել է Հայաստանի տարածքում գտնվող, իբրև թե, վրացական եկեղեցիներն ու վանքերը վերադարձնելու շարժումը։ 

«Խոսքը ժամանակակից Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերի Ախթալա, Քոբայր, Խուճապ, Հնեվանք, Կիրանց, Սրվեղ, Թեժառույք, Սեդվիվանք, Բգավոր եկեղեցիների ու վանքերի մասին է՝ կառուցված Հայկական եկեղեցու «քաղքեդոնական ժամանակահատվածում»»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց Կարապետյանը։ 

Նրա խոսքերով, դրանց մի մասը կառուցվել է այդ ժամանակահատվածում, իսկ մի մասն ավելի ուշ՝ 10-13-րդ դդ.-ում, բայց հանձնվել են հայ-քաղքեդոնականներին։ «Դրանք հայ ժողովրդի պատմության «քաղքեդոնական» ժամանակահատվածի հուշարձաններ են»,- հայտնեց Կարապետյանը։

Նա նշեց, որ այսօր, մշակութային ժառանգությունը պահպանելու տեսակետից, այդ եկեղեցիների վիճակը բարվոք չէ, չնայած այն բանին, որ հայկական քաղքեդոնական եկեղեցիներն ու վանքերը խորհրդային ժամանակներում երբեք դուրս չեն մնացել Մշակութային ժառանգության պաշտպանության վարչության տեսադաշտից։ 

«Վերջին երկու տասնամյակում ոչ միայն այդ ժամանակահատվածի եկեղեցիները, այլև Հայաստանի պատմամշակութային հուշարձանների մեծ մասը վերանորոգման կարիք ունեն»,- ասաց նա։

Սակայն, պատմաբանի խոսքերով, վրացական կողմի պահանջների հիմնական հիմնավորումն այն է, որ 10-13-րդ դդ. եկեղեցիների գրառումների մեծ մասը վրացերենով է, քանի որ այդ շրջանում հայ-քաղքեդոնականների պաշտոնական լեզուն վրացերենն էր։

Միաժամանակ Կարապետյանն ընդգծեց, որ եկեղեցու պատերին վրացերենով արված գրառումները չեն կարող այդ եկեղեցիները Վրացական եկեղեցուն վերադարձնելու մասին վրացական կողմի պահանջների հիմնավորում ու առիթ հանդիսանալ։

«Եթե հիմնվենք նման պնդման վրա, ապա Արցախի Խաչեն գյուղի Սբ.Աստվածածին եկեղեցին, որի շինարարության փաստագրությունն արվել ռուսերենով, վաղ թե ուշ պետք է հանձնվի Ռուս Ուղղափառ Եկեղեցուն»,- ասաց նա։

«Ինչու է այդ դեպքում Վրացական Եկեղեցին պահանջում իրենը ճանաչել միայն Հայաստանի հյուսիսում գտնվող հայ-քաղքեդոնական վանքերը և ոչ մի պահանջ չի ներկայացնում, ասենք, այնպիսի վանքերի հանդեպ, ինչպիսիք են Զվարթնոցն ու Առուճը, որոնք նույնպես պատկանում են քաղքեդոնական ժամանակահատվածին։ Դա պարզապես ծիծաղելի կլիներ»,- ասաց փորձագետը։  

Միևնույն ժամանակ Կարապետյանը նշեց, որ ի տարբերություն հայկական կողմի, Վրաստանում այս հարցին մեծ ուշադրություն է հատկացվում։

«Վրացական թերթերում ամեն օր պատմական հուշարձանների մասին հոդվածներ են հրատարակվում, ընդ որում բավականին մանրամասն, ու ոչ միայն լուսանկարներ ու տեղեկատվական բազա պարունակող, այլև չափագրություններ, ինչը վկայում է այն մասին, որ վրացիները այդ հուշարձանների պատկանելիության մասին մշտապես գաղափարների ներարկում են կատարում»,- կարծում է նա։

Այս առնչությամբ պատմաբանը հատկապես կարևորեց ոչ միայն Հայաստանի իշխանությունների տեղեկացվածության մակարդակի բարձրացումը, որոնք գրեթե ոչ մի տեղեկատվություն չունեն այս 10 եկեղեցիների մասին, այլև հասարակության մյուս բոլոր շերտերի, հատկապես՝ երիտասարդության և ուսանողների։ 

«Ի վերջո, կորցնել կարելի է միայն այն, ինչը քեզ չի պատկանում»,- ամփոփեց Կարապետյանը։

451 թ.-ին Քաղքեդոնում ընդունվել է մի ուսմունք, համաձայն որի Հիսուս Քրիստոսը միաժամանակ և Կատարյալ Աստված է, և Կատարյալ Մարդ, երկու բնություն միավորող մեկ Անձ, մեկ Էակ։ Մինչդեռ Հայ Առաքելական Եկեղեցին ընդունում է Հեփեսոսի ժողովի սահմանումը և հռչակում, այսպես կոչված, «միաբնակությունը՝ որպես երկու բնությունների անբաժանելի միասնություն»։

Սակայն 630 թ.-ին, Վրացական եկեղեցու օրինակով, Հայոց Եզր Ա կաթողիկոսը (630-641) և հաջորդ 5 կաթողիկոսները 85 տարի շարունակ ընդունում են քաղքեդոնական դավանանքը։ 

Մինչև Հովհան Օձնեցի կաթողիկոսը (717 թ.), երբ Հայաստանը բաժանված էր Պարսկական և Բյուզանդական կայսրությունների միջև, Հայաստանի եպիսկոպոսները քաղքեդոնականներ էին։ Սակայն 726 թ.-ին Մանազկերտում Հայ եկեղեցու ժողովին որոշում է ընդունվել հրաժարվել քաղքեդոնական ուսմունքից։ --0-- 

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: