483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
«Ժառանգություն» կուսակցությունը հունվարի ընթացքում կորոշի՝ կմնա թե ոչ ՀՀ ԱԺ-ում. պատգամավոր
16:37
14 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. «Ժառանգություն» կուսակցությունը հունվարի ընթացքում կլուծի ՀՀ Ազգային Ժողովում իր մնալու նպատակահարմարության հարցը, հայտարարեց ՀՀ «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը։

«Այս ամսվա ընթացքում կկայանա կուսակցության խորհրդի ընդլայնված նիստ, որտեղ նախատեսվում է քննարկել խորհրդարանում մեր հետագա գործունեության նպատակահարմարության հարցը։ Կքննարկվեն բոլոր «կողմերն» ու «դեմերը», և որոշում կընդունվի»,- ասաց Խաչատրյանը չորեքշաբթի մամուլի ասուլիսում։

Նրա խոսքերով, ԱԺ-ից դուրս գալու «կողմ» ամենակարևոր փաստարկը կուսակցության չնչին ազդեցությունն է երկրի գործընթացների վրա։ բացի այդ, ըստ նրա, կուսակցությունը, գտնվելով ՀՀ ԱԺ-ում, հանդես է գալիս որպես «ժողովրդի դեմ ուղղված տարբեր նախագծերի իրականացման» մասնակից։

«Մենք խոսում ենք, արտահայտվում ենք, բայց մեր խոսքերը քիչ են ազդում խորհրդարանի քվերակության արդյունքների վրա։ Մենք քվեարկում ենք «դեմ», բայց դա քիչ բան է փոխում»,- ասաց Խաչատրյանը։

Մյուս կողմից, ինչպես նշեց Խաչատրյանը, ԱԺ-ից «Ժառանգության» դուրս գալով  ընդդիմությունը կկորցնի խորհրդարանական խոսափողը՝ որպես ժողովրդի հետ շփման միջոց և ներկայիս պաշտպանվածության աստիճանը։

Բացի այդ, խորհրդարանական խոսափողը հանրային արձագանք ստեղծելու կարևոր հնարավորությունն է, և այսօր, Խաչատրյանի կարծիքով, դրա կորուստն անթույլատրելի է։

«Միաժամանակ, «Ժառանգության» հեռանալուց հետո առաջանում է կեղծ ընդդիմության առաջացման վտանգ, ինչը շատ վտանգավոր և արատավոր երևույթ է»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ «կողմ» և «դեմ» փաստարկները շատ են, և դրանք անհրաժեշտ է հանգամանորեն քննարկել։

«Ես դեռևս չեմ կարող ասել, թե ինչպիսին կլինի կուսակցության որոշումը։ Միայն կարող եմ ասել, որ բոլոր «կողմերն» և «դեմերը» մանրամասն կուսումնասիրվեն»,- եզրափակեց  պատգամավորը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։