483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը 2008 թ.-ին դասակարգվել է «մասնակի ազատ» երկրների թվում. Freedom House
14:25
14 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, հունվարի 14. /Նովոստի-Արմենիա/. Freedom House ոչ կառավարական կազմակերպության «Ազատությունը աշխարհում-2009» հերթական զեկույցի համաձայն, Հայաստանում, նախկին ԽՍՀՄ երկրների մեծամասնության հետ մեկտեղ, ժողովրդավարության մակարդակը զգալիորեն նվազել է։

Freedom House-ի փորձագետների համաձայն, «ազատ-մասնակի ազատ-ոչ ազատ» երկրներ դասակարգման մեջ Հայաստանը, ինչպես և անցած տարի, դասակարգված է «մասնակի ազատ» երկրների թվում։

«Ազատությունը աշխարհում-2009» զեկույցի համաձայն, Հայաստանը, Ադրբեջանի, Վրաստանի, Ղրղզստանի և Մոլդովայի հետ միասին, անկում է ապրել, ինչի պատճառն է հանդիսացել 2008 թ.-ին Հայաստանում քաղաքական իրավունքների մակարդակի՝ 4-ից 6-րդ տեղն (7-բալլանոց սանդղակով) իջնելը։

«Հայաստանի քաղաքական ազատությունների ցուցանիշն անկում է ապրել այն պատճառով, որ 2008 թ.-ի նախագահական ընտրությունների ժամանակ ընդդիմության ճանապարհին արգելքներ են ստեղծվել և ուժ է կիրառվել ցուցարարներին ցրելու համար, ինչից հետո շուրջ 100 մարդ է ձերբակալվել», - նշվում է զեկույցում։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հայկական ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը և վիրավորվել ավելի քան 200 քաղաքացի։

Freedom House-ի տվյալներով, «մասնակի ազատ պետությունների» խմբում քաղաքացիների քաղաքացիական ազատություններն ու քաղաքական իրավունքները ոչ լիովին են պաշտպանված։ «Մասնակի ազատ» երկրների կատեգորիայում ամերիկացի փորձագետները, ընդհանուր առմամբ, ներառել են 62 պետություն։

«Ոչ ազատ» պետությունների և շրջանների ցանկում են հայտնվել Չինաստանը, Չեչնիան, Բելառուսը և Հարավային Օսեթիան։ Ռուսաստանը ևս հայտնվել է «ոչ ազատ» պետությունների կատեգորիայում։

Սակայն, ինչպես կարծում են փորձագետները, քաղաքացիական և քաղաքական իրավունքների հետ կապված վատթարագույն իրավիճակում են գտնվում Հյուսիսային Կորեան, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Լիբիան, Սուդանը, Մյանմեն, Էկվատորիալ Գվինեան և Սոմալին։

2008 թ.-ի արդյունքներով Freedom House-ը, ընհանուր առմամբ, «ոչ ազատ» է համարել 42 երկիր, ինչն անցած տարվա համեմատ մեկ երկրով պակաս է։

«Ազատ երկրների» թվում է 89 երկիր, հիմնականում դրանք Արևմտյան Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի պետություններն են։

Նախկին ԽՍՀՄ-ի կազմում գտնվող հանրապետություններից «ազատ» պետության թվում են դասակարգված Մերձբալթյան պետությունները։

Freedom House-ը 1972 թ.-ից ամեն տարի հրապարակում է Freedom in the World զեկույցը, որտեղ գնահատում է քաղաքական և քաղաքացիական ազատությունների հետ կապված իրավիճակն աշխարհի ավելի քան 190 երկրներում և շրջաններում։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։