485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը պահանջում է դադարեցնել «յոթի գործով» դատավարությունը
12:30
14 Հունվարի 2009

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) պահանջում է դադարեցնել այսպես-կոչված «յոթի գործով» դատավարությունը, ասվում է չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված ՀԱԿ-ի հայտարարության մեջ։

«Մենք պահանջում ենք վերջ տալ դատական այս ֆարսին և անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին», - հայտարարում է ՀԱԿ-ը։

Երևանում մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների փաստով հարուցված այսպես կոչված «յոթի գործով» քրեական գործի շրջանակներում քննվում են պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի և Հակոբ Հակոբյանի դեմ դեմ հարուցված մեղադրանքները:

ՀԱԿ-ն իր հայտարարության մեջ ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ ««յոթի գործով» վերջին դատավարությունը արժանացավ նախորդների ճակատագրին, այն է՝ դեռ չսկսված, քաղբանտարկյալների ոտքի չկանգնելու պատճառաբանությամբ, դատավորը հերթական անգամ այն հետաձգեց։ ՀԱԿ-ի կարծիքով, քաղբանտարկյալների ոտքի չկանգնելն, ըստ էության, ձևական պատրվակ է դատավարությունը չսկսելու համար, քանի որ նույն դատավորը (Մնացական Մարտիրոսյան- «Նովոստի-Արմենիա») դատավարություններ է անցկացրել, որոնց ընթացքում ևս մեղադրվողները նրա մտնելու պահին ոտքի չեն կանգնել։

Ինչպես իր հայտարարության մեջ հիշեցնում է Կոնգրեսը, 2008 թ.-ի դեկտեմբերի 19-ին «յոթի գործով» առաջին դատավարության ժամանակ նույնպես քաղբանտարկյալները ոտքի չկանգնեցին, ինչն ամենևին չխանգարեց դատական նիստն սկսելուն, որի ժամանակ դատավարության կողմերը հնարավորություն ունեցան պատշաճ կերպով ներկայացնել իրենց դիրքորոշումները։

«Սակայն հենց առաջին օրվա փորձը ցույց տվեց, որ բնականոն ու բաց դատավարության ընթացքում վարչախումբը շատ արագ հայտնվում է իրական մեղադրյալի կարգավիճակում և չի կարող հանդուրժել նման մի դատավարություն, որը սպառնում էր մերկացնել մեղադրանքի շինծու լինելը և բացահայտել իրականությունը։ Հենց դա էր պատճառը, որ դատական հաջորդ երեք նիստերի ժամանակ դատավորը կառչում է ոտքի չկանգնելու փաստից ու ամեն անգամ հետաձգում է նիստը», - կարծում է ՀԱԿ-ում։

Կոնգրեսն իր հայտարարության մեջ ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ «յոթի գործով» դատավարության համար շատ արագ, մինչև ԵԽԽՎ լիագումար նիստն (մինչև հունվարի վերջ – «Նովոստի-Արմենիա») ավարտելու սցենար էր մշակված, սակայն առաջին նիստից հետո պարզ դարձավ, որ այդ ծրագիրը դատապարտված է ձախողման։

«Կազմվեց երկրորդ սցենարը, այն է՝ սադրանքներով անկարգություններ հրահրել դատարանի դահլիճում, փակ դատավարության որոշում կայացնել, սակայն այս ծրագիրը ևս խափանվեց քաղբանտարկյալների հարազատների ու ընկերների՝ դատարանի դահլիճ չմտնելու շնորհիվ», - ընդգծվում է Կոնգրեսի հայտարարության մեջ։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։

Հայ Ազգային Կոնգրեսը ստեղծվել է օգոստոսի 1-ին Տեր-Պետրոսյանին աջակցող 16 քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների կողմից։

ՀԱԿ-ի կազմում են, մասնավորապես, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գլխավորած «Ազատություն» կուսակցությունը, «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը, Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, Ազատական կուսակցությունը, նախկին իշխող «Հայոց համազգային շարժում» կուսակցությունը, «Հնչակյան» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։