478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+22
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խորհրդարանի խոսնակը բարձր է գնահատել Հայրենական մեծ պատերազմի ժամանակ վետերանների ներդրած ավանդը
11:43
14 Հունվարի 2009

ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը անգնահատելի է համարել Հայրենական մեծ պատերազմի ժամանակ  վետերանների ներդրած ավանդը, չորեքշաբթի հաղորդում է ՀՀ խորհրդարանի մամուլի ծառայությունը։

Հայաստանի պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ Հրանտ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ խոսնակն ընդգծել է, որ սերունդները պետք է գնահատեն այդ ներդրումը և հավերժ հիշեն վետերանների կողմից հայրենիքին մատուցած ծառայությունները։

Հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են վետերանների կողմից բարձրացված մի շարք խնդիրներ՝ այդ թվում ավանդների վերադարձման, վետերանների արտոնությունների վերականգնման և այլ հարցեր։

Հանդիպմանը ներկա էին նաև փոխխոսնակ Արևիկ Պետրոսյանը և Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941-1945 թթ.) հայ ժողովուրդը 600 հազ. հայ զինվոր է ուղարկել ռազմաճակատ, որոնցից 300 հազարը Հայաստանից էին, 200 հազարը՝ խորհրդային այլ հանրապետություններից, ևս 100 հազարը՝ արտասահմանյան երկրներից։

Պատերազմի ճակատներում գործում էր վեց մոտոհրաձգային դիվիզիա, իսկ Թամանյան 89-րդ դիվիզիան հասավ մինչև Բեռլին։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին հայերը մասնակցել են նաև ֆաշիստական Գերմանիայի կողմից օկուպացված տարածքներում պարտիզանական շարժումներին, ինչպես նաև ակտիվորեն մասնակցում էին թշնամու թիկունքում գերմանական զորքի ջախջախմանը։

Տարբեր տվյալներով, քաջության համար 93-ից 104 հայ արժանացել են Խորհրդային միության հերոսի կոչմանը, ընդ որում նրանցից երկուսն այդ պատվին կրկնակի անգամ են արժանացել։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: