480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+28
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահն ամփոփել է պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթացի առաջին փուլի արդյունքները
10:23
14 Հունվարի 2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթացի առաջին փուլի արդյունքները։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, հինգ փուլից բաղկացած այս գործընթացը նախատեսվում է ավարտել մինչև 2010թ. ապրիլը։

«Մեկ անգամ չէ, որ խոսել ենք մեր բանակի դերի ու նշանակության, նրա անընդհատ և առաջանցիկ զարգացման կարևորության մասին: Պարբերաբար լինելով զորամասերում, ես անձամբ եմ հետևում գործընթացին, տարվող աշխատանքներին, կենսապայմաններին, բարոյահոգեբանական մթնոլորտին և, իհարկե, մարտական պատրաստության աշխատանքներին», - ասել է նախագահը։

Նրա խոսքերով, զարգացումն, իհարկե, ակնառու է և ակնհայտ՝ դրված կայուն հիմքերի վրա: Բայց սա խնդրի միայն մի կողմն է և, մենք սրանով չենք կարող բավարարվել:

«Պաշտպանական համակարգը ժամանակակից պայմաններում համալիր մի հաստատություն է, որը ոչ միայն պետք է համահունչ լինի ժամանակի պահանջներին, այլև անընդհատ պետք է ձգտի համաքայլ լինելու առկա լավագույն չափանիշներին», - նշել է ՀՀ նախագահը։

Այս տեսանկյունից նախագահը ընդգծել է, որ «մենք պետք է ի վիճակի լինենք ոչ միայն հետևել և տիրապետել աշխարհում տեղի ունեցող զարգացումներին, այլև ինքներս պետք է առանձին ուղղություններով առաջամարտիկի դեր ստանձնենք»։

«Մենք պարտավոր ենք մի որևէ բնագավառում ասել, որ սա չափանիշ է, և այստեղ մենք հասել ենք լավագույն ցուցանիշների: Ես կատարված աշխատանքը և դրված նպատակները գնահատելու համար համեմատականներն այլևս անցկացնելու եմ լավագույն չափանիշների հարթությունում», - ընդգծել է Սարգսյանը։

Նախագահը նշել է, որ այսօր անհրաժեշտ է մեր առջև առավել բարձր նշաձող դնել և վստահ շարժվել այդ ուղղությամբ:

«Ավելորդ է ասել, որ սա պահանջում է ամենօրյա հետևողական և համակարգված աշխատանք: Ինչպես Զինված ուժերում «հանգստի օրեր» չեն լինում, այդպես էլ բարեփոխումները չեն կարող ունենալ «հանգստի օրեր»։ Բարեփոխումները չեն կարող զարգանալ ընդհատումներով, դրանցով մենք պետք է զբաղվենք անընդհատ», - ավելացրել է նա։

ՀՀ նախագահի խոսքերով, նրա կողմից ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովն ըստ սահմանված ժամանակացույցի անց է կացնում պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթացը։ Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը և պաշտպանության նախարարը:

«Սա կարևոր գործընթաց է, որը միտված է համակարգված հիմքերի վրա դնելու մեր Զինված ուժերի պլանավորումն ու զարգացումը: Սա հատկապես կարևոր է Զինված ուժերին տրամադրվող միջոցների առավել արդյունավետ օգտագործման, առկա սպառնալիքներին համաչափ կարողությունների զարգացման և դրանց արձագանքման տեսանկյունից», - ասել է նա։

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է պաշտպանական ռազմավարական աշխատանքները համակարգող միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի առաջին փուլի` ՀՀ անվտանգության միջավայրի և սպառնալիքների գնահատման փաստաթղթի նախագծի մշակման մասին։

Նա նաև ընդգծել է, որ այն նպատակ է հետապնդում ապահովել առկա և հավանական սպառնալիքներին համարժեք պաշտպանական ոլորտի հեռանկարային զարգացումը։

Խորհրդակցության մասնակիցները առաջարկվող փաստաթղթի վերաբերյալ ներկայացրել են իրենց նկատառումներն ու տեսակետները:

Ամփոփելով աշխատանքները՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ վտանգի գնահատումը չի կարող լինել դոգմատիկ։ Նրա խոսքերով, որոշակի ժամանակահատվածի կտրվածքով այն պետք է վերանայվի ու վերագնահատվի, իսկ գնահատականների հիմք հանդիսացած վերլուծությունները մշտապես պետք է թարմացվեն:

Երկրի ղեկավարի գնահատմամբ, նման մասշտաբի աշխատանք առաջին անգամ է կատարվում, առնվազն գոնե այսպիսի համակարգված հարթության մեջ, և այն կարելի է որպես հիմք ընդունել, իսկ հաջորդ փուլերում հանձանժողովը պետք է ձեռնամուխ լինի պլանավորման ղեկավար փաստաթղթերի մշակմանը:-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: