484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն աշխարհի տնտեսական ազատության մակարդակի տեսակետից 31-րդ տեղն է զբաղեցնում 183 երկրների շարքում. ուսումնասիրություն
20:00
13 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանն աշխարհի 183 երկրների շարքում 31-րդ տեղն է զբաղեցնում տնտեսական ազատության մակարդակի տեսակետից։ Այս մասին են վկայում «Տնտեսական ազատության ցուցանիշ 2009» զեկույցի տվյալները՝ հրատարակված ամերիկյան «Ժառանգություն» հիմնադրամի (Heritage Foundation) կողմից։

Հետազոտության համաձայն, հայկական տնտեսության ազատության մակարդակը գնահատվում է 69,9 տոկոս, ինչը գրեթե չի փոփոխվել 2007 թ.-ի նմանատիպ ցուցանիշի համեմատ։

Ընդ որում, ազատության մակարդակով Հայաստանը 18-րդ տեղում է Եվրոպական տարածաշրջանի 43 երկրների թվում՝ գերազանցելով միջին համաշխարհային ցուցանիշը։  

Ինչպես նշում են Heritage Foundation-ի մասնագետները, Հայաստանի տնտեսական ազատության մակարդակը ցուցանիշի 10 բաղկացուցիչներից 8-ով գնահատվում է բարձր միջին համաշխարհային ցուցանիշից։    

Այսպիսով, Հայաստանի «ձեռնարկատիրության ազատությունը» գնահատվում է 83,7 տոկոս, «առևտրի ազատությունը»՝ 86,4 տոկոս, «ֆիսկալ ազատությունը»՝ 90 տոկոս, «կառավարության ծախսերը»՝ 89,7 տոկոս, «դրամական ազատությունը»՝ 77,8 տոկոս, «ներդրումային ազատությունը»՝ 70 տոկոս, «ֆինանսական ազատությունը»՝ 70 տոկոս, «սեփականության իրավունքը»՝ 35 տոկոս, «ազատություն կաշառակերությունից»՝ 30 տոկոս, «աշխատանքային ազատությունը»՝ 66,3 տոկոս։

Ընդ որում, հաշվետվության մեջ ասվում է այն մասին, որ Հայաստանի առևտրական կանոնակարգումը ճկուն է դարձել և համեմատաբար պարզեցվել է։

Հարկային ցածր տոկոսադրույքները և չափավոր պետական ծախսերը զգալիորեն նպաստում էին ֆիսկալ ազատությանը։ Բացի այդ, հաշվետվության մեջ նշվում է, որ որոշակի սահմանափակումներ կան արտասահմանյան ներդրումների վրա, իսկ բանկային հատվածը լավ է կանոնակարգված։  

Միևնույն ժամանակ մասնագետները նշում են, որ լայն տարածում ունեցող կոռուպցիան և սեփականության իրավունքի թույլ պաշտպանվածությունը ընդհանուր առմամբ կրճատում են Հայաստանի տնտեսական ազատության ցուցանիշը։  

Հարկ է նշել, որ տնտեսական ազատության միջին ցուցանիշով աշխարհում առաջին տեղում է Հոնկոնգը (90 տոկոս), իսկ վերջին տեղում՝ Հյուսիսային Կորեան (2 տոկոս)։ Տնտեսապես ամենաազատ երկրների հնգյակում են Սինգապուրը (87,1 տոկոս), Ավստրալիան (82,6 տոկոս), Իռլանդիան (82,2 տոկոս) և Նոր Զելանդիան (82 տոկոս)։ Միևնույն ժամանակ Ռուսաստանը գտնվում է 146-րդ տեղում (50,8 տոկոս), Վրաստանը՝ 32-րդ տեղում ( 69,8 տոկոս), իսկ Ադրբեջանը՝ 99-րդ տեղում (58 տոկոս)։ --0--   

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։