483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Գազայի հատվածում տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանություն. հայ փորձագետ
19:37
13 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Գազայի հատվածում տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանություն, կարծում է քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը։

«Գազայի հատվածում տեղի ունեցածի առիթով իսրայելական մամուլում նկատվող հրճվանքը տխուր հիշողություններ է արթնացնում հայ ժողովրդի մոտ, որը նման բան տեսել է և XIX , և XX դարերին»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց նա։

Մելիք-Շահնազարյանի խոսքերով, պաղեստինաիսրայելական պատերազմը թվով ութերորդն է 1947 թ.-ից սկսած, սակայն առաջինն է, որի հիմքում ընկած է կրոնական հակամարտությունը։

Ընդ որում, նա նշեց, որ այն փաստը, որը քրիստոնյաներն ու մահմեդականները կարող են ապրել ներդաշնակորեն, հաստատում է հայ-իրանական հարաբերությունների այսօրվա օրինակը։  

Քաղաքագետը կարծում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտում է Պաղեստինում տեղի ունեցածը, սակայն զանգվածային սպանությունները դադարեցնելու ոչ մի իրական քայլ մինչ այժմ չի ձեռնարկել։   

«Առաջին հերթին անհրաժեշտ է դադարեցնել արյունահեղությունը, իսկ հետո խոսել ռազմական հանցագործությունների համար մեղավորներին դատապարտելու մասին։ Սա, ցավոք սրտի, այսօր ոչ միայն տեղի չի ունենում, այլև բացակայում են անգամ դրա փորձերը»,- ասաց Մելիք-Շահնազարյանը։

Նա նաև հայտնեց, որ հունվարի 12-ի տվյալներով Գազայի հատվածում պատերազմի հետևանքով տուժածների թվում հայեր չկան։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: