486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-12
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանում ապրող հայերի շահերը պետք է ներկայացնի Լեռնային Ղարաբաղը. քաղաքագետ
19:16
13 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ-ն պատասխանատու է Ադրբեջանում ապրող հայերի համար, և պետք է մի շարք հարցերի շուրջ ներկայացնի նրանց շահերը, մասնավորապես Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցային գործընթացում, կարծում է ԵՊՀ տեսական փիլիսոփայության ու տրամաբանության ամբիոնի վարիչ, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։

Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը կազմավորվել է Խորհրդային Ադրբեջանի հայ բնակչության շահերը ներկայացնելու համար, այդ իսկ պատճառով ԼՂՀ-ն հիմա ևս պատասխանատու է Ադրբեջանի հայերի համար։  

«Ադրբեջանի հայ փախստականների հսկայական մի զանգված մնացել է անտեր, ոչ ոքի, այդ թվում և Հայաստանի իշխանություններին չի հուզում նրանց խնդիրներն ու հետագա ճակատագիրը։ Մինչդեռ Ադրբեջանում հայերի ջարդերի հարցը և փախստականների առկայությունը կարելի է օգտագործել Ղարաբաղյան հիմնահարցով բանակցային գործընթացում Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար»,- ավելացրեց նա։

Ղարաբաղյան հակամարտության արդյունքում մոտ 360 հազար էթնիկ հայեր Ադրբեջանից գաղթեցին Հայաստան, ևս 140 հազարը մեկնեցին ԱՊՀ երկրներ։

90-ականների կեսերին, երբ ակնհայտ դարձավ, որ  փախստականների վերադարձը իրենց բնակության նախկին վայր հնարավոր չէ կյանքի անվտանգության երաշխիքի բացակայության պատճառով, Հայաստանի կառավարությունը նրանց հանդեպ ինտեգրման քաղաքականություն վարելու որոշում կայացրեց, որը վերջին տարիներին առավել ակտիվ բնույթ է կրում։

Այսօր 80 հազար հայ փախստական Հայաստանի քաղաքացիություն է ստացել, միջազգային կազմակերպությունների տվյալներով, մոտ 120 հազարն էլ ստացել են այլ երկրների քաղաքացիություն։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: