481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը մտադիր է արշավ կազմակերպել Բաքվում 26 կոմիսարների հուշարձանի ապամոնտաժման դեմ
17:55
13 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կոմունիստական կուսակցությունը մտադիր է լայն արշավ կազմակերպել Ադրբեջանի մայրաքաղաքում Բաքվի 26 կոմիսարների հուշարձանի ապամոնտաժման դեմ, հայտնեց ՀՀ Կոմունիստական կուսակցության ԿԿ քարտուղար Ռուբեն Թովմասյանը։

Երկուշաբթի ադրբեջանական մայրաքաղաքի կենտրոնում՝ «Սահիլ» զբոսայգում, կսկսեն Բաքվի 26 կոմիսարների հուշարձանի ապամոնտաժումը։ Մայրաքաղաքի Սաբաիլ շրջանի գործադիր իշխանության ղեկավար Սահիբ Ալեքպերովը հայտնել էր, որ պուրակը, որտեղ թաղված են բոլշևիկյան կառավարության անդամները, վերակառուցվելու է, իսկ նրանց աճյունները տեղափոխվելու են քաղաքի ծայրամասում գտնվող Գովսանի գերեզմանատուն։

«Մոտ ժամանակներում ես մտադիր եմ նամակով դիմել աշխարհի բոլոր կոմունիստական կուսակցություններին, որպեսզի նրանք իրենց ձայնը բարձրացնեն հօգուտ հուշարձանի պաշտպանության»,- երեքշաբթի ասաց Թովմասյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։ Նա հայտնեց, որ առաջիկայում ծրագրում է նաև հանդիպել Հայաստանում Չինաստանի դեսպանի հետ։    

«Մենք հուշարձանի ապամոնտաժումը Ադրբեջանի իշխանությունների վայրագության խոշորագույն քայլն ենք համարում վերջին 20 տարում։ Այդ քայլը չի ընդունի նաև Ադրբեջանի ժողովուրդը, հաշվի առնելով Ստեփան Շահումյանի և Բաքվի 26 կոմիսարների թողած հետքը։ Ադրբեջանի կոմունիստները ևս չեն ների այդ երկրի ներկա իշխանություններին»,- ասաց Թովմասյանը։  

Նա նշեց, որ այս առնչությամբ հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի կոմկուսը, ինչը լավ արձագանք է ստացել ադրբեջանական հասարակության շրջանում։

Հայ կոմունիստների առաջնորդը հայտնեց, որ նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որում խնդրում է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Ստեփան Շահումյանի և մյուս հայ կոմունիստների աճյունները Բաքվից Հայաստան տեղափոխելու համար՝ «հանուն ապագա սերունդների, հանուն հայ ժողովրդի, բոլոր կոմունիստների և վետերանների»։

«Նմանատիպ բովանդակությամբ նամակ դեռևս 2008 թ.-ի հուլիսի 17-ին ես ուղարկել եմ Գեննադի Զյուգանովին։ նամակում նկարագրել են ստեղծված իրավիճակը։ Այս առնչությամբ «Պռավդա» թերթը դեռևս հուլիսին հրատարակեց մեծ հոդված «26 կոմիսարներին գնդակահարում են երկրորդ անգամ» վերնագրով»,- ասաց Թովմասյանը։ 

«Մենք վճռականորեն դատապարտում են Ադրբեջանի իշխանությունների այդ քայլը։ Մենք շարունակում ենք պայքարը ինչպես այդ հուշարձանի, այնպես էլ բոլոր խորհրդային հուշարձանների համար ինչպես արտասահմանում, այնպես Հայաստանի տարածքում»,- ավելացրեվ նա։  

Բաքվի 26 կոմիսարները Բաքվի համայնքի հեղափոխական գործիչներ են եղել, որոնց մեծ մասին 1918 թ.-ի սեպտեմբերի 20-ին գնդակահարել են ժամանակակից Թուրքմենստանի տարածքում՝ Ախչա-Կույմա և Լեռնանցք կայանների միջև 207-րդ վերստի վրա։

Ժողկոմիսարների խորհուրդը, որտեղ ներկայացված էին բոլշևիկներ և ձախ էսէռներ (սոցիալիստ-հեղափոխականներ), Բաքվում իշխանության եկավ 1918 թվականի մարտյան դեպքերից հետո: Այն կազմավորվեց 1918 թվականի ապրիլի 25-ին Բաքվի խորհրդի նստաշրջանի ժամանակ: ԺԿԽ նախագահ դարձավ Ստեփան Շահումյանը, ով մինչ այդ Բաքվի խորհրդի նախագահն էր և Կովկասի գործերի արտակարգ կոմիսարը:—0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները: