481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
ԱԳՆ նախկին ղեկավարին և Հայաստանի երեք պատգամավորներին ներում կշնորհվի՝ դատարանի կողմից «յոթի գործով» մեղադրական վճիռ կայացնելու դեպքում
17:12
13 Հունվարի 2009

ԱԳՆ նախկին ղեկավարին և Հայաստանի երեք պատգամավորներին ներում կշնորհվի՝ դատարանի կողմից «յոթի գործով» մեղադրական վճիռ կայացնելու դեպքում, կարծում է Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչ Մենուա Հարությունյանը։

«Եթե դատարանը «յոթի գործով» մեղադրյալներին մեղավոր ճանաչի, ես կարծում եմ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը համաներում կհայատարարի և կազատի նրանց»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց նա։

Հարությունյանը նշեց նաև, որ նրան շատ տհաճ է մեղադրյալների աթոռին տեսնել այնպիսի մարդկանց, ովքեր մարտնչել և արյուն են թափել են Հայաստանի համար։

«Նրանցից շատերին ես իսկապես հարգում եմ։ Բայց ինձ համար տհաճ է նաև այն, որ մարդիկ չեն հարգում դատարանին և փորձում են դատավարությունն աբսուրդային դարձնել»,- ասաց նա։

Երևանում մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների փաստով հարուցված այսպես կոչված «յոթի գործով» քրեական գործի դատական նիստը բազմիցս ընդհատվել է մեղադրյալների՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի պատճառով։

Միասնական գործի շրջանակներում քննվում են պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի երրորդ կետով (զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդված են սպանությամբ), 300-րդ հոդվածի 1-ին կետով (պետական իշխանության յուրացնելը), 316-րդ հոդվածի 2-րդ կետով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրել), Սասուն Միքայելյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի 3-րդ կետով, 300-րդ հոդվածի 1-ի մասով, 235-րդ հոդվածի 1 և 2 մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով) և Հակոբ Հակոբյանի դեմ, ով մեղադրվում է ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 300-րդ հոդվածի 1-ին մասով։

Բացի այդ, դատարանը քննում է ՀՀ ԱԳ նախկին ղեկավար Ալեքսանդր Արզումանյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի 3-րդ մասով (զանգվածային անկարգություններ՝ զուգորդված սպանությամբ), 300-րդ հոդվածի 1-ին մասով (պետական իշխանության յուրացում), ինչպես նաև Գրիգոր Ոսկերչյանի և Շանթ Հարությունյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 3 մասով և 300-րդ հոդվածի 1-ին մասով։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։