481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+18
Եղանակը Երևանում
Հայ
ԱԳՆ նախկին ղեկավարի և ՀՀ երեք պատգամավորների գործով դատական նիստը կրկին հետաձգվեց
15:59
13 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների փաստով հարուցված այսպես կոչված «յոթի գործով» քրեական գործի դատական նիստը երեքշաբթի ընդհատվեց մեղադրյալների՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի պատճառով և տեղափոխվեց ուրբաթ՝ հունվարի 16-ին։

Դատարանի նկատմամբ մեղադրյալների ցուցաբերած անհարգալից վերաբերմունքը դրսևորվում է նրանում, որ նրանք ոտքի չեն կանգնում դատավորի ներս մտնելու պահին, հայտարարություններ են անում առանց նրա թույլտվության, չեն ենթարկվում նրա հրահանգներին։

Տվյալ գործով դատախազ Կորյուն Փիլոյանը հայտարարեց, որ մեղադրյալները դիտավորությամբ ձգտում են հետաձգել դատական նիստը, քանի որ, նրա խոսքերով, «եթե դատավարություն սկսվի և ներկայացվեն մեղադրյալների մեղավորության ապացույցներ, լսարանը կհամոզվի մեղադրյալի կողմից ներկայացված մեղադրանքների ճշմարտացիության մեջ»։

Դատախազը չբացառեց նաև միջնորդություն ներկայացնելու հնարավորությունը՝ դատական նիստը մեղադրյալների բացակայությամբ անցկացնելու համար, քանի որ իրենց վարքով նրանք խոչընդոտում են դատաքննության նորմալ ընթացքին։

Մեկնաբանելով Փիլոյանի հայտարարությունները՝ մեղադրյալներից մեկի փաստաբան Մելանիա Առուստամյանն ասաց, որ նման որոշումը, եթե այն ընդունվի, հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային։

«Մեր պաշտպանյալներն անօրինական կալանքի տակ են, և պատժամիջոցների կիրառումը դատարանի կողմից հերթական անգամ նպատակ է հետապնդում երկարաձգել մեղադրյալների կալանքի տակ գտնվելը»,- ասաց Առուստամյանը լրագրողներին։

Նրա կարծիքով, դատարանի կողմից կիրառվող պատժամիջոցները անհամարժեք են այն իրավախախտմանը, ինչպիսին է անհարգալից վերաբերմունքը դատարանի նկատմամբ։ «Պաշտպանական կողմը պահանջում է սկսել դատավարությունը»,- ավելացրեց փաստաբանը։

Միասնական գործի շրջանակներում քննվում են պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի երրորդ կետով (զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդված են սպանությամբ), 300-րդ հոդվածի 1-ին կետով (պետական իշխանության յուրացնելը), 316-րդ հոդվածի 2-րդ կետով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրել), Սասուն Միքայելյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի 3-րդ կետով, 300-րդ հոդվածի 1-ի մասով, 235-րդ հոդվածի 1 և 2 մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով) և Հակոբ Հակոբյանի դեմ, ով մեղադրվում է ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 300-րդ հոդվածի 1-ին մասով։ Բացի այդ, դատարանը քննում է ՀՀ ԱԳ նախկին ղեկավար Ալեքսանդր Արզումանյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի 3-րդ մասով (զանգվածային անկարգություններ՝ զուգորդված սպանությամբ), 300-րդ հոդվածի 1-ին մասով (պետական իշխանության յուրացում), ինչպես նաև Գրիգոր Ոսկերչյանի և Շանթ Հարությունյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 3 մասով և 300-րդ հոդվածի 1-ին մասով։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: