486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան կարգավորման հարցում որոշակի լճացում է սկսվել. փորձագետ
19:29
12 Հունվարի 2009

 Ղարաբաղյան կարգավորման հարցում որոշակի լճացում է սկսվել, կարծում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը։

Նրա խոսքերով, ղարաբաղյան կարգավորման հարցում մոսկովյան հռչակագիրը որոշակի պարզություն մտցրեց, ինչի հաշվին «բավականին ակտիվ երկու ամիս գրանցվեց»։

Ռուսաստանի ակտիվությունը 2008 թ.-ի օգոստոսին և այդ ակտիվության ալիքում ղարաբաղյան հիմնահարցի լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերը որոշ չափով կանգ են առել, սակայն այսօր ակտիվացել է Արևմուտքը, որը փորձում է գործընթացն իր ձեռքը վերցնել»,- ասաց Սարգսյանը։  

Քաղաքագետը կարծում է, որ 2008 թ.-ի վերջին գործընթացը կանգ է առել , ինչի առնչությամբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դարձյալ ծրագրում են այցելել տարածաշրջան, ինչից հետո հնարավոր կլինի խոսել հետագա շարժերի հնարավորության մասին, թեև, ինչպես կարծում է փորձագետը, որոշակի լճացում կլինի։  

«Ռուսաստանը փորձում էր իր մոտեցումը թելադրել և հաջողութան հասնելուն բավականին մոտ էր, սակայն որոշակի պահից հետո ակտիվությունը նվազեց, և այսօր դժվար է խոսել կարգավորման գործընթացի առկայության մասին, որը կմոտենար ավարտին»,- ասաց Սարգսյանը։

Նրա խոսքերով, իրադրության որոշակի փոփոխություն հնարավոր կլինի ակնկալել համանախագահների տարածաշրջան կատարելիք այցից հետո։

Ընդ որում փորձագետը նշեց, որ ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծման հնարավոր կլինի հասնել միայն բոլոր կողմերի և համանախագահների համաձայնության դեպքում։

Տվյալ առնչությամբ ղարաբաղում ևս արդեն հասկացել են հնարավոր սպառնալիքի առկայությունը և փորձել օգտագործել վերջին լծակը՝ հայտարարելով ձեռք բերված պայմանավորվածությունների անընդունելիությունը, քանի որ իրենք չեն մասնակցել բանակցային գործընթացին»,- ասաց Սարգսյանը։  

Ինչպես կարծում է քաղաքագետը, Ղարաբաղի նման հայտարարությունները՝ բանակցություններում որպես կողմ իր մասնակցության անհրաժեշտության մասին, ձեռնտու են Հայաստանի իշխանություններին, որոնք հասկացել են, թե ինչպիսի բարդ իրավիճակ է ստեղծվել մոսկովյան հռչակագրի կնքումից հետո։     

Իր հերթին քաղաքագետ Երվանդ Բոզոյանը նշեց, որ ղարաբաղյան կարգավորման հարցում Երևանի դիրքորոշման մեջ անհանգստություն և վտանգավոր տարրեր է տեսնում՝ ընդ որում հույս հայտնելով, որ հասարակությունը կասի իր վերջին խոսքը։

«Չեմ կարծում, որ հապճեպ որոշում կկայացվի, քանի որ համանախագահների բոլոր հայտարարություններն ընդամենը դիվանագիտական խաղ են Ռուսաստանի և Արևմուտքի միջև, իսկ Հայաստանը դրանք չափազանց լուրջ է ընդունում»,- ասաց Բոզոյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։