482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+13
Եղանակը Երևանում
Հայ
Բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի բացումը տեղի կունենա հունվարի 20-ին՝ նրա ծննդյան օրը
18:46
12 Հունվարի 2009

Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի բացումը տեղի կունենա հունվարի 20-ին՝ հանրահայտ բանաստեղծուհու 90-ամյա հոբելյանին, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

«Կապուտիկյանի տուն-թանգարանը մեր ժողովրդի մշակութային ժառանգության ևս մեկ օջախ կդառնա»,- ասաց նախարարը։

Պողոսյանի խոսքերով, արվեստի ակնառու գործիչների հոբելյաններին նվիրված միջոցառումների անցկացումն ուղղված է նրանց ժառանգության վերաիմաստավորմանը։  

Այս առումով նախարարը հատկապես կարևորեց այնպիսի արժեքների ստեղծումը, ինչպիսիք են, օրինակ, գրքերի վերահրատարակումը, մեծերի հոբելյանների պատվին հուշարձանների կանգնեցումը։  

Այս համատեքստում նա նշեց 2008 թ.-ին հայազգի ականավոր ամերիկացի գրող Վիլիամ Սարոյանի 100-ամյա հոբելյանի նշումը։ «Գրողի ստեղծագործությունների հիման վրա յոթ ներկայացում է բեմադրվել, Սարոյանի 8 գիրք հրատարակվել, ինչպես նաև ստեղծվել են երկու վավերագրական ու մուլտիպլիկացիոն ֆիլմեր»,- ասաց Պողոսյանը։

Խոսելով ևս մեկ կարևոր հոբելյանի՝ Սերգեյ Փարաջանովի 85-ամյակի մասին, նախարարը նշեց, որ հոբելյարին նվիրված տոնական աշխատանքները նոր են սկսվել, և բավականին «հարուստ ծրագիր» է նախատեսվում։    

«Փարաջանովի 85-ամյակին նվիրված միջոցառումներ Հայաստանից բացի կանցկացվեն նաև մի շարք եվրոպական երկրներում, ինչպես նաև Ռուսաստանում»,- ավելացրեց նախարարը։ 

Սիլվա Կապուտիկյանը (1919-2006) 20-րդ դարի հայ խոշորագույն բանաստեղծուհին է, գրող և հրապարակախոս, ակադեմիկոս, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ։ Հայերեն և ռուսերեն լեզուներով ավելի քան 60 գրքերի հեղինակ է, որոնք նաև թարգմանված են աշխարհի շատ լեզուներով։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։