481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+15
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի` այլընտրանքային գազատար ունենալու դեպքում Ռուսաստանը կարող է դադարեցնել գազի մատակարարումը Վրաստան. փորձագետ
17:59
12 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Եթե Հայաստանն այլընտրանքային գազատար ունենա, Ռուսաստանը կարող է դադարեցնել գազամատակարարումները դեպի Վրաստան, երկուշաբթի լրագրողներին ասաց քաղաքագետ Մանվել Սարգսյանը։

Ինչպես կարծում է քաղաքագետը, Ռուսաստանը կփորձի որոշակի քայլեր ձեռնարկել, մասնավորապես, դադարեցնել գազամատակարարումները Վրաստան, ինչի կապակցությամբ Թբիլիսին արդեն հայտարարում է գազի մատակարարման հարցում Մոսկվայից իր անկախության մասին։

Նրա խոսքերով, էներգակիրների պատերազմը բավականին լուրջ է, ինչը որոշ չափով կարող է տարածվել նաև Հայաստանի վրա։

«Եթե Հայաստանը կարողանա ապահովել գազի մատակարարումները Իրանից,  ապա դա կթեթևացնի Ռուսաստանի գործողությունները Վրաստանի նկատմամբ, մասնավորապես, Թբիլիսիին մեկուսացնելը գազամատակարարումից, որպեսզի բացառի գազի հարցի չարաշահման հնարավորությունը Վրաստանի քաղաքական շահերում»,- ասաց Սարգսյանը։

Ըստ նրա, ներկայումս հիմնական հարցն անվտանգության ապահովման հարցն է, իսկ էներգակիրների մատակարարման հարցը դարձել է քաղաքական մեխանիզմ և լծակ։

«Արդեն մի քանի տարի է, ինչ Ռուսաստանն, օգտվելով էներգակիրների գների աճից, օգտագործում է այդ մեխանիզմը քաղաքական խնդիրների լուծման համար, այդ թվում՝ Եվրոպայի հետ հարաբերությունների հաստատման և Կովկասում իրեն անհրաժեշտ մթնոլորտ ստեղծելու համար»,- ասաց Սարգսյանը։

Սակայն, ինչպես հայտնեց փորձագետը, ստեղծված ճգնաժամի հետևանքով փոխվել է իրավիճակը, մասնավորապես, էներգակիրների գնի անկումը հանգեցրեց բավականին լուրջ ճգնաժամի Ռուսաստանում, և արդեն բավական հստակ երևում են էներգակիրների օգտագործման լծակները քաղաքական նպատակներով։

«Մոտ ժամանակներս ռուս-ուկրաինականին էներգետիկ խնդրին նման իրավիճակ կստեղծվի Ռուսաստանի և Վրաստանի միջև, ինչը կդառնա քաղաքական գործընթացներըՄոսկվայի համար շահաբեր հուն ուղղելու միջոց»,- ասաց Սարգսյանը։

Տվյալ ասպեկտում քաղաքագետը գազի խնդիրը բավականին լուրջ համարեց, քանի որ եթե հարցը վերաբերեր բացառապես էներգակիրներին, ապա այն լոկալ բնույթ կկրեր, և կողմերն արագ կերպով ընդհանուր լուծում կգտնեին։

Սակայն, նրա խոսքերով, հարցի փոխանցումը քաղաքական դաշտ ասում է այն մասին, որ օգտագործվող մեխանիզմները կարող են բերել շահերի լուրջ բախման, ինչի հետևանքով ռուս-ուկրաինական և ռուս-վրացական հարաբերությունները կարող են բոլորովին նոր երանգ ու որակ ստանալ, ինչից հետո պարզ կդառնան ներկայիս դիմակայությունների իրական նպատակները։

Այսօր Հայաստանը բնական գազ է ստանում բացառապես Ռուսաստանից տարանցիկ ճանապարհով՝ Վրաստանի տարածքով։

2004 թվականին ՀՀ կառավարությունը նախաձեռնեց Իրան-Հայաստան գազատարի կառուցումը՝ դեպի երկիր բնական գազի ռեսուրսային բազայի ընդլայնման և հանրապետություն երկրորդ տեխնոլոգիական մուտք ստեղծելու նպատակով։

Տվյալ պահին Իրան-Հայաստան գազատարն արդեն պատրաստ է շահագործման, և, ինչպես բազմիցս հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, Հայաստանը կարող է անցնել գազի մատակարարումներին Իրանից առաջին իսկ անհրաժեշտության դեպքում։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: