487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կոալիցիան կշարունակի իր աշխատանքը` «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության որոշումից անկախ
17:46
12 Հունվարի 2009

Հայաստանի քաղաքական կոալիցիան կշարունակի իր աշխատանքն անկախ այն բանից, թե «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության անդամները կորոշեն ցած դնել իրենց մանդատները, թե ոչ, ասաց ԱԺ պատգամավոր, Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։  

«Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունը, որի ներկայացուցիչները ներկայումս յոթ պատգամավորով հանդես են գալիս որպես միակ ընդդիմադիր խմբակցությունը խորհրդարանում, հունվարի վերջին կուսակցության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ ծրագրում  է դիտարկել ՀՀ ԱԺ-ում իր հետագա գործունեության նպատակահարմարության հարցը։  

«Ամեն դեպքում, դա «Ժառանգություն» խմբակցության խնդիրն է, սակայն իմ խորին համոզմամբ, այսօր մենք գտնվում ենք այնպիսի փուլում, երբ խորհրդարանական ընդվզման ուղին չի կարող դրական գործողությունների հանգեցնել, և պատմությունը դա ապացուցել է»,- երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին ասաց Շարմազանովը։

Նման միջադեպ հայկական պարլամենտարիզմի փորձում եղել է, երբ «Արդարություն» ընդդիմադիր խմբակցությունը, որի կազմում ընդգրկված էին 9 կուսակցությունների ներկայացուցիչներ, 2 տարվա ընթացքում բոյկոտի է ենթարկել հայկական խորհրդարանի աշխատանքը՝ որոշակի պահանջներ ներկայացնելով իշխանություններին, սակայն այդպես էլ դրանց կատարմանը չհասնելով՝ վերսկսել օրինաստեղծ գործունեությունը։

«Չեմ կարծում, որ «Ժառանգություն» կուսակցությունն այնքան ոչ խելամիտ կգտնվի, որպեսզի կրկնի «Արդարություն» դաշինքի սխալը, քանի որ, իմ կարծիքով, մեր հասարակությունը հասկացել է, որ խորհրդարանի աշխատանքը բոյկոտի ենթարկելուց տուժեցին ոչ թե իշխանություններն ու հասարակությունը, այլ հենց ինքը՝ «Արդարությունը»»,- պարզաբանեց Շարմազանովը։  

Նա նշեց, որ պոպուլիզմն ու դեմագոգիան աշխատանքի ընդունված ոճ են համարվում ընդդիմադիր ճամբարում։
 
«Հնարավոր է, որ «ժառանգություն» կուսակցությունը մտադիր է քաղաքական պայքարում դիմել արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերին, սակայն բոյկոտի սովորաբար ձգտում են այն ուժերը , որոնք մտադիր են ապագայում պետական հեղաշրջում իրագործել»,- ընդգծեց նա։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։