481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+15
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ռուսական գազի մատակարարման խափանումն ունի զուտ տեխնիկական պատճառներ. փորձագետ
17:05
12 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ռուսական գազի մատակարարման խափանումն ունի զուտ տեխնիկական պատճառներ, երկուշաբթի լրագրողներին ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Հունվարի 9-ին  Վրաստանը դադարեցրել է ռուսական գազի մատակարարումը Հայաստանի Հանրապետություն։ Դադարեցման պատճառը, ըստ վրացական կողմի, «Ղազախ- Սագուրամո 1000 մմ տրամագծով մայրուղային գազատարի 43,4-66 կմ հատվածում հայտնաբերված վնասվածքների վերացման ուղղությամբ վթարա-վերականգնողական աշխատանքների իրականացումն է»:

Գազամատակարարումը նախատեսվում է վերականգնել հունվարի 13-ից ոչ ուշ։ Որոշ ԶԼՄ-ներ Վրաստանի տարածքով դեպի Հայաստան եկող ռուսական գազի մատակարարման դադարեցումը կապում են ոչ թե վթարի, այլ Թբիլիսիի՝ գազի փոխադրման սակագների վերանայման պահանջի հետ։

Նա նշեց, որ վրացական կողմը խոստացել է վերականգնել գազամատակարարումը հնգօրյա ժամկետում, ինչից հետո կարելի է եզրակացություններ անել։

Բոզոյանը կարծում է, որ մատակարարման խափանումը պարզապես զուգադիպել է Ռուսաստան-Ուկրաինա գազային փոխհարաբերությունների գործընթացի հետ։

Ինչպես նշեց փորձագետը, եթե նշված ժամկետն անցնելուց հետո Հայաստանի գազամատակարարումը չվերականգնվի, ապա կարելի կլինի այլ եզրակացություններ անել։

«Սակայն ես հակված  եմ մտածել, որ դրանք տեխնիկական խնդիրներ են, քանի որ չեմ տեսնում որևէ իրական պատճառ, որպեսզի Վրաստանը ցանկանար դադարեցնել գազի մատակարարումը դեպի Հայաստան»,- ասաց Բոզոյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: