484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը լի է վճռականությամբ` 2009 թվականն ավելի լավը դարձնել, քան նախորդ տարին էր. իշխող կուսակցության պատգամավոր
16:01
12 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վճռականորեն է տրամադրված՝ 2009 թվականն ավելի լավը դարձնել, քան նախորդ տարին էր, ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) մամուլի քարտուղար, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։

 

«Մենք պարտավոր ենք պահել մեր ժողովրդին տված խոստումը։ Ես հավատում եմ դրան և այդ ընդհանուր գործի մասնակիցն եմ»,- երկուշաբթի ասաց նա լրագրողներին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

 

Ամփոփելով նախորդ տարվա արդյունքները՝ Շարմազանովը նշեց, որ թեև 2008 թվականը շատ բարդ սկսվեց, հետո հաջողվեց հաջողության հասնել, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության առումով, «ինչի բարձրակետը դարձավ նոյեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված եռակողմ հռչակագիրը, որում ամրագրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի պահպանումը, ինչպես նաև ռազմական ճանապարհով հիմնախնդրի լուծման բացառումը»։

 

«Իրականացվեցին նաև լուրջ տնտեսական նախագծեր, այդ թվում՝ ավարտվեց Իրան-Հայաստան գազատարի կառուցումը, որն առանձնապես կարևոր է Հայաստանի համար՝ ներկայիս սառը «գազային պատերազմի» պայմաններում, ինչպես նաև ընթացքում է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման պլանավորումը, ինչպես նաև Համահայկական բանկի ստեղծումը»,- պարզաբանեց նա։

 

Վստահություն հայտնելով, որ իշխանություններն ի վիճակի են իրագործել այդ լուրջ և խոշոր ծրագրերը, ՀՀԿ մամուլի քարտուղարն ասաց, որ 2008թ. վերջին սկսված տնտեսական ճգնաժամն, անկասկած, որոշակի բացասական ազդեցություն կթողնի, սակայն իշխանությունները պետք է մտածեն այն քայլերի մասին, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել հանրապետությունում իրավիճակի լավացման նպատակով։

 

Միաժամանակ Շարմազանովը կոչ արեց միմյանց նկատմամբ ավելի մեծ հանդուրժողականություն դրսևորել 2009 թվականին և նորմալ աշխատանքի անցնել:

 

«Եվ ընդդիմությունում, և իշխանության ճամբարում կան նորմալ մարդիկ, ովքեր անում են հնարավորինը, որպեսզի Հայաստանը դառնա ժողովրդավարական երկիր, և ես հավատում եմ, որ նախագահի գլխավորությամբ, ինչպես նաև մեր ընդդիմադիր գործընկերների ճիշտ, կառուցողական և բազմակողմանի քննադատության արդյունքում երկիրը հնարավոր կլինի առաջ տանել»,- հավելեց նա։ -0-

 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։