486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը չի զրկվի ԵԽԽՎ-ում ունեցած ձայնի իրավունքից. պատգամավոր
13:27
12 Հունվարի 2009

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հեռանկարը բավական մշուշոտ է, կարծում է Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար, ՀՀ ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։

«Իմ սուբյեկտիվ կարծիքով, չկան լուրջ հիմքեր ԵԽԽՎ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու համար։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում Հայաստանում արձանագրված առաջընթացն ակնհայտ է բոլորի համար», - ասաց նա երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովը դեկտեմբերի 17-ին առաջարկել է 8 պատգամավորից բաղկացած հայկական պատվիրակությանը Երևանում մարտի 1-2 դեպքերի առնչությամբ զրկել ձայնի իրավունքից։   

Ինչպես կարծում է Շարմազանովը, յուրաքանչյուր երկրում արյունահեղ իրադարձություններից կամ իրավիճակի ապակայունացումից հետո (ինչպես շատերը որակում են մարտի 1-2- դեպքերը), երբ երկիրը քաղաքական ճգնաժամի փուլ է թևակոխում, չափազանց դժվար է կայունացնել իրավիճակը երկրում։

Խորհրդարանականի կարծիքով, ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ունեն քաղաքական կամք՝ երկրում քաղաքական երկխոսություն և խաղաղություն հաստատելու համար։

«Այն, որ մեզ համար ընդունելի են ԵԽԽՎ-ի 1609 և 1620 բանաձևերի շատ դրույթներ, նույնպես փաստ է։ Սակայն մենք պետք է գիտակցենք, որ ոչ ոք մեզ բռնի կերպով եվրոպական կառույցներ չի ներառել, դա մեր ընտրությունն է։ Հայաստանի իշխանությունները գիտակցում են, որ ժողովրդավարական արժեքներն այլընտրանք չունեն», - ասաց նա։

«Դա նորաձևությանը տուրք տալ չէ։ Երկրի ղեկավարման և ժողովրդի զարգացման համար ժողովրդավարությունից ավելի լավ բան մարդկությունը չի ստեղծել։ Ոչ ոք մեզնից ավել շահագրգռված չէ մեր երկրի խնդիրների լուծմամբ», - կարծում է Շարմազանովը։

Իշխող ՀՀԿ-ի մամուլի քարտուղարն ավելացրեց, որ Հայաստանի իշխանությունները՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, արեցին հնարավոր ամեն ինչ, որպեսզի հանրապետության նկատմամբ պատժամիջոցներ չկիրառվեն։ Շարմազանովն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից զրկելու հնարավորության հետ կապված Հայաստանում արտահայտվում են երկու բևեռային կարծիքներ՝ մի մասը կարևոր չի համարում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելը, քանի որ երկիրը պետք է ընթանա իր ուղով, կառուցի ժողովրդավարություն՝ անկախ Վեհաժողովի որոշումից, իսկ մյուս մասը կարծում է, որ եթե Հայաստանը զրկվի ձայնի իրավունքից, ապա «կսկսի երկրորդ համաշխարհային ջրհեղեղը»։

«Ես ոչ մեկի և ոչ էլ մյուսի տեսակետի վառ կողմնակիցը չեմ։ Ես ունեմ իմ կարծիքը. ես կարծում եմ, որ եթե Հայաստանը զրկվի ձայնի իրավունքից, ապա դա չի բխում երկրի շահերից։ Սակայն ես չեմ կարծում, որ եթե նման որոշում ընդունվի, ապա կգան խավար ժամանակներ», - հայտարարեց նա։

Շարմազանովն ուշադրություն դարձրեց այն փաստի վրա, որ նախագահ Սարգսյանը ընտրվել է Հայաստանի նախագահի պաշտոնում բնակչության ձայների ճնշող մեծամասնությամբ, և քաղաքական ուժերի ու իշխող կոալիցիայի հետ միասին նա պատասխանատվություն է կրում փետրվարյան նախագահական ընտրությունների ժամանակ տրված խոստումների կատարման հարցում։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։