482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Խորհրդային հայտնի օդաչու Նելսոն Ստեփանյանի մասին ֆիլմի շնորհանդեսն է տեղի ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարությունում
19:45
10 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարարության շենքում տեղի է ունեցել խորհրդային հայտնի օդաչու, Խորհրդային  Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի մասին վավերագրական ֆիլմի շնորհանդեսը՝ երկրի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ:  

«Ֆիլմը նկարահանվել է գրող Զորի Բալայանի «Թևեր» վիպակի հիման վրա»,- ասաց ֆիլմի ռեժիսոր Արշակ Մարգարյանը։  

Նրա խոսքերով, ֆիլմը ճանաչողական բնույթ ունի, և նրա ստեղծողների հիմնական գաղափարախոսական նպատակը հասարակությանը, հատկապես երիտասարդությանը իսկական հերոսների կյանքին ու ճակատագրին ծանոթացնելն էր, քանի որ «հակառակ դեպքում նրանց տեղը զբաղեցնում են այլ կատեգորիայի  մարդիկ՝ կեղծ հերոսներ»։

«Մենք սկսել ենք մոռանալ մեր իսկական հերոսներին, որոնք կարող են օրինակ ծառայել մեր հասարակությանն ու երիտասարդությանը»,- ասաց Մարգարյանը։

Նա հայտնեց, որ վավերագրական ֆիլմը 52 րոպե տևողություն ունի և առանձին խաղարկային պահեր է ընդգրկում, ընդ որում խաղարկային կադրերի համար դերասանների ընտրությունը կատարվել է կերպարային սկզբունքով։  

«Նելսոն Ստեփանյանի դերը մանուկ հասակում կատարել է Գարիկ Մելքոնյանը, իսկ միջին տարիքի օդաչուի դերում նկարահանվել է երիտասարդ դերասան Հայկ Վարդանյանը, որը տվյալ պահին բանակում է ծառայում»,- ասաց ռեժիսորը։

Իր կողմից Զորի Բալայանն ասաց, որ Նելսոն Ստեփանյանի ճակատագիրը ցանկացած գրողի համար գյուտ է։

«Երբ մենք կանգնած էին Ղարաբաղյան շարժման ակունքներում, մենք կանգ առանք Նելսոն Ստեփանյան անհատի վրա՝ որպես մեր նորագույն պատմության հերոսական կերպարներից մեկի»,- ասաց Բալայանը։  

Նա նշեց, որ բազմաթիվ արխիվային նյութերի հետ ծանոթանալուց հետո ինքը եկել է այն եզրակացության, որ Նելսոն Ստեփանյանը ոչ միայն օդաչու է եղել, այլև փիփլիսոփա, քանի որ իր բոլոր նամակներում և գրառումներում կրկնվում է միտքն այն մասին, որ իր առաքելությունը «գործուն հայրենասիրությունն է»։   

«Նա յուրաքանչյուր մարտից առաջ կոչ էր անում անողոք պայքարել թշնամու դեմ։ «Այսօր ավելի շատ, քան երեկ, և վաղն ավելի շատ, քան այսօր»։ Սրանում էր դրսևորվում առաջ գնալու նրա ձգտումը»,- ասաց Բալայանը։

Նելսոն Ստեփանյանը (1913 - 1944) հայ գրոհող ինքնաթիռի օդաչու, գվարդիայի փոխգնդապետ, Խորհրդային Միության կրկնակի հերոս (1942 թ.-ի հոկտեմբերի 23-ին և 1945 թ.-ին՝ հետմահու)։ Կատարել է 239 մարտական թռիչք, անձամբ և խմբով խորտակել է 53 թշնամական նավ (մենակ՝ 13), ոչնչացրել է 80 տանկ, 600 ավտոմեքենա, 27 ինքնաթիռ (2 Ju-88  ռմբակոծիչ օդային մարտում, 25՝ տարբեր տեսակի ինքնաթիռներ՝ օդանավակայաններում)։ Ոչնչացրել է նաև 105 թշնամական թնդանոթ, 130 հրանոթային կետ, 5000 զինվոր, 80 պայթյուն և 70 հրդեհ է առաջ բերել։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: