484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստան ԵԽԽՎ-ում կզրկվի ձայնի իրավունքից. ընդդիմադիր պատգամավոր
19:16
09 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի պատվիրակությունն, ամենայն հավանականությամբ, կզրկվի ձայնի իրավունքից Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի հունվարյան նստաշրջանին, կարծում է միակ ընդդիմադիր խորհրդարանական «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը։

«ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի զեկույցը չափազանց հստակ էր, այնտեղ պարզ մատնանշվում է Հայաստանի կողմից ԵԽԽՎ №1609 ու № 1620 բանաձևերի չիրականացումը»,- ուրբաթ նա ասաց լրագրողներին։  

ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովը մարտի 1-2-ի դեպքերի հետաքննության կապակցությամբ դեկտեմբերի 17-ին առաջարկել է ութ հոգուց բաղկացած հայկական պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից։ Որոշումն ընդունվել է Ժորժ Կոլոմբյեի ու Ջոն Պրեսկոտի՝ Հայաստանի կողմից ԵԽԽՎ 1609 և 1620 բանաձևերի պահանջների իրականացման վերաբերյալ զեկույցի հիման վրա:

«Հայաստանին երկու հիմնական պահանջ է ներկայացվել՝ ազատել քաղբանտարկյալներին և մարտի 1-2 դեպքերի անկողմնակալ հետաքննություն անցկացնել, որոնք այդպես էլ անկատար մնացին»,- հայտարարեց Սաֆարյանը։

Սաֆարյանի խոսքերով, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունն այն մասին, որ հունվարին քայլեր կձեռնարկվեն, որոնք թույլ չեն տա հայկական պատվիրակությանը զրկել ձայնից, նախարարի անձնական կարծիքն է։ 

Նա կարծում է, որ իշխանության տարբեր ներկայացուցիչների հայտարարություններն այն մասին, որ մարտյան դեպքերի մասնակիցների նկատմամբ համաներում հայտարարելն անհնարին է մինչև դատական պարզաբանումների ավարտը, վկայում է, որ այս հարցում փոփոխություններ չեն նախատեսվում։

Ինքը՝ Սաֆարյանը, ենթադրում էր, որ համաներում կարող էր հայտարարվել ամանորյա տոների ընթացքում։ «Դա հունվարին ԵԽԽՎ-ին այլ կերպ ներկայանալու հնարավորություն կտար, բայց դա տեղի չունեցավ»,- ավելացրեց նա։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։