480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
0
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավարի և երեք հայ պատգամավորների նկատմամբ դատը հետաձգվել է մինչև հունվարի 13-ը
17:43
09 Հունվարի 2009

Երևանում մարտի 1-2 զանգվածային անկարգությունների փաստով քրեական գործի շրջանակներում, այսպես կոչված, «յոթի գործով» դատական նիստն ուրբաթ ընդհատվել է ամբաստանյալների՝ դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի պատճառով։

Գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանն ընդունած որոշումը հիմնավորել է նրանով, որ ամբաստանյալները  չեն ենթարկվում դատավորի կարգադրություններին, առանց նախագահողի թույլտվության հայտարարություններ են անում, իսկ ամբաստանյալ Հակոբ Հակոբյանը դատարանի հասցեին  վիրավորական արտահայտություններ է թույլ տալիս։

Մարտիրոսյանը որոշում է կայացրել ամբաստանյալներին հեռացնել դատարանի դահլիճից և մինչև հունվարի 13-ը նիստերի ընդմիջում հայտարարել։ Ինչպես ասաց դատավորը, հիմնավորելով իր որոշումը, ամբաստանյալները ոտքի չեն կանգնում, երբ ինքը դատարանի դահլիճ է մտնում, ինչը նախատեսված է ՀՀ Քրեակատարողական օրենսգրքով։   

Հարկ է նշել, որ ամբաստանյալները դատավորի որոշումը հայտարարելիս ակտիվորեն արտահայտում էին իրենց դժգոհությունը, իսկ մինչև դատական նիստի սկսվելը ամբաստանյալները ժողովրդական երգեր էին երգում։

Նրանք նաև դժգոհ էին այն բանից, որ դատարանի դահլիճում բացակայում էին իրենց ընտանիքի անդամները և որ ստեղծված չեն համապատասխան պայմաններ՝ մամուլում նիստը ինչպես հարկն է լուսաբանելու համար։

Ինչպես լրագրողներին հայտնեց ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, ներկայումս լուծվում է այն խնդիրը, որ ապահովվի ամբաստանյալների հարազատների ներկայությունը նիստի ժամանակ։  

Ինչ վերաբերվում է լրագրողների դժգոհությանը դատական գործընթացի վատ հեռարձակման և ձայնի ընդհատումների մասին («Նովոստի-Արմենիա» - լրագրողները նիստին ներկա չեն, գործընթացին հետևում են հարևան սենյակում տեղադրված մոնիտորից), մարդու իրավունքների պաշտանը նշեց, որ նիստերի դահլիճում նմանատիպ իրավիճակ ստեղծվեց, քանի որ ամբաստանյալներից ոմանք շատ բարձր են խոսում բարձրախոսներով՝ աղավաղելով ձայնը։  

Դատական նիստի դահլիճը ապակիով բաժանված է երկու մասի։ Առաջին մասում գտնվում է դատավորը, ամբաստանյալները, պաշտպանող և մեղադրող կողմերը, վկաներն ու տուժածները, իսկ երկրորդ մասում հավաքվածները կարող են լսել տեղի ունեցածը դինամիկների միջոցով։  

Միասնական գործի շրջանակներում քննվում են պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի երրորդ կետով (զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդված են սպանությամբ), 300-րդ հոդվածի 1-ին կետով (պետական իշխանության յուրացնելը), 316-րդ հոդվածի 2-րդ կետով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրել), Սասուն Միքայելյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի 3-րդ կետով, 300-րդ հոդվածի 1-ի մասով, 235-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով) և Հակոբ Հակոբյանի դեմ, ով մեղադրվում է ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 300-րդ հոդվածի 1-ին մասով։

Բացի այդ, դատարանը քննում է գործը՝ ըստ մեղադրանքի ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև Գրիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի և Շանթ Հարությունյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։
11:47
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ-ն կանխատեսելի քաղաքական ուժ է և իմիջի փոփոխություն չի ծրագրում. Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակությունը կանխատեսելի քաղաքական ուժ է: