480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Լևոն Արոնյանը կմասնակցի Corus Chess -2009 շախմատային մրցաշարին
16:38
09 Հունվարի 2009

Հայ գրոսայստերներ Լևոն Արոնյանը (Հայաստան) և Սերգեյ Մովսիսյանը (Սլովակիա) կմասնակցեն Corus Chess -2009 շախմատի միջազգային 71-րդ մրցաշարին, որը կանցկացվի հունվարի 16-ից փետրվարի 1-ը՝ նիդեռլանդական Վեյկ-ան-Զե քաղաքում, հաղորդում է ՀՀ շախմատի ֆեդերացիայի կայքը։

Մրցաշարին կմասնակցեն նաև Ալեքսանդր Մորոզևիչը (Ռուսաստան), Վասիլի Իվանչուկը և Սերգեյ Կարյակինը (երկուսն էլ՝ Ուկրաինա), Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), Գատա Կամսկին (ԱՄՆ), Լյուկ Վան Վելին, Դանիել Սթելվագենը, Յան Սմիթսը (Նիդեռլանդներ), Մայքլ Ադամսը (Մեծ Բրիտանիա), Վանգ Յուն (Չինաստան), Լենյեր Դոմինգեսը (Կուբա) և Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան)։

Վեյկ-ան-Զեի մրցաշարն աշխարհի հնագույն և հզորագույն շախմատային մրցաշարերից է, անցկացվում է ամեն տարի՝ սկսած 1937 թվականից։ Corus Chess մրցաշարն ավանդաբար անցնում է շրջանաձև համակարգով երեք խմբերում։

Մրցաշարում հաղթել են այնպիսի գրոսմայստերներ, ինչպիսիք են Մաքս Էյվեն (1940 թ., 1942 թ., 1952թ., 1958թ.), Սավելի Տարտակովերը (1949թ.), Գիդեոն Շթալբերգը (1956թ.)։

Մրցաշարի ծաղկումը սկսվեց 1960 թվականից հետո, երբ դրան  սկսեցին մասնակցել շախմատիստներ ԽՍՀՄ-ից (և հենց 1960-ին էլ առաջին տեղը Բենթ Լարսենի հետ կիսեց Տիգրան Պետրոսյանը)։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։