480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
«ՀայՌուսգազարդի» մի խումբ մասնագետներ մեկնել են Վրաստան՝ Ղազախ- Սագուրամո գազատարի վթարի վերացմանը աջակցելու
14:49
09 Հունվարի 2009

«ՀայՌուսգազարդի» մի խումբ մասնագետներ մեկնել են Վրաստան՝ Ղազախ- Սագուրամո գազատարի վթարի վերացման գործում աջակցություն ցուցաբերլու, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից։

Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը հունվարի 9-ի առավոտյան պաշտոնապես հայտնել է, որ Ղազախ- Սագուրամո 1000 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքների իրականացման հետ կապված ժամանակավորապես դադարեցվում է Հայաստան բնական գազի մատակարարումը:

««ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի մի խումբ մասնագետներ մեկնել են Վրաստան՝ տեղում իրավիճակի հետ ծանոթանալու և անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերելու համար։ Վրացի գործընկերների հավաստմամբ, աշխատանքները կավարտվեն հնարավորինս կարճ ժամանակահատվածում», - ասվում է տեղեկատվության մեջ։

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի դիսպետչերական վարչության տվյալներով, գազամատակարարումը կիրականացվի ստորգետնյա գազապահեստի պաշարների հաշվին։

«Վրաստանի տարածքով դեպի Հայաստան գազամատակարարման դադարեցումը գազասպառման շուկայում չի հանգեցնի փոփոխությունների», - ասվում է ընկերության տեղեկատվության մեջ։

Վրաստանի նավթի և գազի կորպորացիայի (ՎՆԳԿ)՝ ուրբաթ տարածած տեղեկատվության համաձայն, Վրաստանը դադարեցնում է իր տարածքի միջով, տարանցիկ ճանապարհով դեպի Հայաստան ռուսական գազի մատակարարումը գազատարի վրա տեղի ունեցած վթարի հետևանքով։ Մասնավորապես, վթարը տեղի է ունեցել Վրաստանի Գարդաբան շրջանում, որտեղ վնասվել է 1000 միլիմետրանոց գազամայրուղին։ Ծրագրվում է, որ գազամատակարարումը կդադարեցվի հինգ օրով։

Դեպի Հայաստան ռուսական գազի մուտքն իրականացվում է Վրաստանի տարածքով։ Բացթողնված գազի տասը տոկոսը, որպես փոխանցման վճար, մնում է Վրաստանում։

Մի շարք էլեկտրոնային ԶԼՄ-ների տեղեկատվությամբ, որոշ վերլուծաբաններ Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ռուսական գազի մատակարարման դադարեցումը կապում են ոչ թե վթարի, այլ գազի փոխանցման համար սակագների վերանայման վերաբերյալ Թբիլիսիի պահանջի հետ։ Վրաստանը բազմաթիվ անգամ ռուսական կողմին էր ներկայացրել գազի փոխանցման համար գների ավելացման կամ փոխանցման փոխարեն գազի ծավալների ավելացման մասին հարցը, սակայն Ռուսաստանը մինչ օրս հրաժարվում է վերանայել գործող սակագները։

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման մենաշնորհային իրավունք ունի։

Ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին, այժմ նրա կապիտալը կազմում է 580 միլիոն դոլար, բաժնետերերն են՝ «Գազպրոմ» ԲԲԸ-ն (75,55% բաժնետոմս), ՀՀ էներգետիկայի նախարարությունը (20%) և «Իտերա» նավթագազային ընկերությունը (4,44%)։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։