484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԳ նախկին նախարարի և երեք հայ պատգամավորների դատական նիստն ընդմիջվել է
14:31
09 Հունվարի 2009

Երևանի մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների փաստով քրեական գործի շրջանակներում՝ ամանորյա տոներից հետո շարունակվող այսպես-կոչված «յոթի գործի» դատական նիստում հայտարարված է կեսժամանոց ընդմիջում։

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանը այս որոշումն ընդունել է՝ հերթական անգամ ընդհատելով դատական նիստը դատարանի նկատմամբ ամբաստանյալների անհարգալից վերաբերմունքի պատճառով։

Սակայն, ամբաստանյալների կարծիքով, այն, որ նրանք ոտքի չեն կանգնում դատական նիստերի դահլիճ՝ Մարտիրոսյանի մուտք գործելու ժամանակ, նրանց քաղաքացիական դիրքորոշման դրսևորումն է։ Ամբաստանյալներից մեկի՝ Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով, ամբաստանյալներն իրավունք ունեն ոտքի չկանգնել դատական նիստերի դահլիճ՝ Մնացական Մարտիրոսյանի մուտք գործելու ժամանակ՝ նման կերպով արտահայտելով իրենց քաղաքացիական դիրքորոշումն ու տեղի ունեցածի նկատմամբ վերաբերմունքը։

Արզումանյանն իր դժգոհությունը արտահայտեց այն բանի առնչությամբ, որ դատական նիստերի դահլիճում բացակայում են ամբաստանյալների մտերիմներն ու կողմնակիցները։ Նրա խոսքերով, դատական նիստերի դահլիճում գտնվում են «անհասկանալի անձինք և սափրագլուխներ», ովքեր ոչ մի կապ չունեն այս դատավարության հետ։

Արզումանյանը պահանջեց դատական նիստերի դահլիճից դուրս հանել այն բոլոր անձանց, ովքեր անմիջական կապ չունեն դատավարության հետ և ապահովել ամբաստանյալների մտերիմների և նրանց ընտանիքի անդամների ներկայությունը։ Միաժամանակ նա հերթական անգամ պահանջեց  դատավոր Մնացական Մարտիրոսյանի բացարկը։

Դատավոր Մարտիրոսյանն իր հերթին ևս մեկ անգամ բացատրեց ամբաստանյալներին, որ դատարանի նկատմամբ հարգալից վերաբերմունքի պահանջը հաստատված է քրեակատարողական օրենսգրքով և բացատրվում է հիշաթերթիկում, որը մինչ դատական նիստը տրվել է բոլոր ամբաստանյալներին։

Բացի այդ, նա նշեց, որ արդեն կազմվել են ամբաստանյալների մտերիմների ցանկերը, որոնք բաժանվել են դատական բոլոր կատարածուներին, և եթե ամբաստանյալների ընտանիքների անդամները չեն ցանկացել ներկա լինել դատական նիստին, ապա դա նրանց իրավունքն է, և կատարածուները ոչինչ չեն կարող ձեռնարկել նման դեպքում։

Դատական նիստերի դահլիճում լրագրողների բացակայության վերաբերյալ ամբաստանյալների դժգոհության առնչությամբ Մարտիրոսյանը պարզաբանեց, որ լրագրողներին հատկացված է առանձին սենյակ, որտեղից նրանք հետևում են դատավարության ընթացքին։

Միասնական գործի շրջանակներում կքննվեն պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի երրորդ կետով (զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդված են սպանությամբ), 300-րդ հոդվածի 1-ին կետով (պետական իշխանության յուրացնելը), 316-րդ հոդվածի 2-րդ կետով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրել), Սասուն Միքայելյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի 3-րդ կետով, 300-րդ հոդվածի 1-ի մասով, 235-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով) և Հակոբ Հակոբյանի դեմ, ով մեղադրվում է ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 300-րդ հոդվածի 1-ին մասով։

Բացի այդ, դատարանը կքննի գործը՝ ըստ մեղադրանքի ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև Գրիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի և Շանթ Հարությունյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով:

Դատական նիստը հունվարի 9-ը տեղափոխելու մասին 2008 թ.-ի դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած վերջին դատական նիստի ժամանակ հայտարարել է գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ իր որոշումը պատճառաբանելով դատարանի հանդեպ ամբաստանյալների անհարգալից վերաբերմունքով։

Այսօրվա դատական նիստը թվով չորրորդն է։ «Յոթի գործով» նախկին երեք դատական նիստերն արդյունք չբերեցին. բոլոր յոթ ամբաստանյալների իրավապաշտպանները հերթով հայտարարում էին դատավոր Մարտիրոսյանի ինքնաբացարկի մասին, որոնք նա մերժում էր։ Ամբաստանյալները պնդում են, որ իրենց ներկայացված մեղադրանքներն անհիմն են, իսկ քրեական հետապնդումն իրականացվում է քաղաքական հայացքների և համոզմունքների պատճառով։

«Յոթի գործով» բոլոր դատական նիստերն ընթանում էին լարված մթնոլորտում, քանի որ ամբաստանյալների՝ դատական նիստերի դահլիճում հավաքված կողմակիցներն ու մտերիմներն ակտիվորեն իրենց դժգոհությունն էին արտահայտում տեղի ունեցածի վերաբերյալ, սուլում էին դատավորին և դատախազներին՝ ծափահարություններով դիմավորելով ամբաստանյալների ելույթները։

Դատական նիստերի ժամանակ դատարանի բակում ամբաստանյալների կողմնակիցները հանրահավաքներ էին կազմակերպում, որոնց զսպում էին դատական կատարածուները, ոստիկաններն ու հատուկ նշանակության ջոկատը։

«Յոթի գործով» դատական նիստերի ժամանակ դատարանի մոտակայքում ճանապարհային երթևեկությունը ևս խախտվում էր, քանի որ ամբաստանյալների կողմնակիցները պարբերաբար երթեր էին անցկացնում, իրավիճակը ստիպված էին լինում վերահսկել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: