480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+23
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում վերսկսվել է ԱԳ նախկին նախարարի և երեք հայ պատգամավորների դատական նիստը
12:06
09 Հունվարի 2009

Երևանում մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների փաստով քրեական գործի շրջանակներում «յոթի գործով» դատավարության՝ 2008 թ.-ի դեկտեմբերի 27-ին ընդհատված դատական նիստը վերսկսվել է Երևանի Շենգավիթ համայնքի դատարանում։

Միասնական գործի շրջանակներում կքննվեն պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի երրորդ կետով (զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդված են սպանությամբ), 300-րդ հոդվածի 1-ին կետով (պետական իշխանության յուրացնելը), 316-րդ հոդվածի 2-րդ կետով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրել), Սասուն Միքայելյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի 3-րդ կետով, 300-րդ հոդվածի 1-ի մասով, 235-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով) և Հակոբ Հակոբյանի դեմ, ով մեղադրվում է ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 300-րդ հոդվածի 1-ին մասով։

Բացի այդ, դատարանը կքննի գործը՝ ըստ մեղադրանքի ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև Գրիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի և Շանթ Հարությունյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով:

Դատական նիստը հունվարի 9-ը տեղափոխելու մասին 2008 թ.-ի դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած վերջին դատական նիստի ժամանակ հայտարարել է գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ իր որոշումը պատճառաբանելով դատարանի հանդեպ ամբաստանյալների անհարգալից վերաբերմունքով։

Այսօրվա դատական նիստը թվով չորրորդն է։ «Յոթի գործով» նախկին երեք դատական նիստերն արդյունք չբերեցին. բոլոր յոթ ամբաստանյալների իրավապաշտպանները հերթով հայտարարում էին դատավոր Մարտիրոսյանի ինքնաբացարկի մասին, որոնք նա մերժում էր։ Ամբաստանյալները պնդում են, որ իրենց ներկայացված մեղադրանքներն անհիմն են, իսկ քրեական հետապնդումն իրականացվում է քաղաքական հայացքների և համոզմունքների պատճառով։

«Յոթի գործով» բոլոր դատական նիստերն ընթանում էին լարված մթնոլորտում, քանի որ ամբաստանյալների՝ դատական նիստերի դահլիճում հավաքված կողմակիցներն ու մտերիմներն ակտիվորեն իրենց դժգոհությունն էին արտահայտում տեղի ունեցածի վերաբերյալ, սուլում էին դատավորին և դատախազներին՝ ծափահարություններով դիմավորելով ամբաստանյալների ելույթները։

Դատական նիստերի ժամանակ դատարանի բակում ամբաստանյալների կողմնակիցները հանրահավաքներ էին կազմակերպում, որոնց զսպում էին դատական կատարածուները, ոստիկաններն ու հատուկ նշանակության ջոկատը։

«Յոթի գործով» դատական նիստերի ժամանակ դատարանի մոտակայքում ճանապարհային երթևեկությունը ևս խախտվում էր, քանի որ ամբաստանյալների կողմնակիցները պարբերաբար երթեր էին անցկացնում, իրավիճակը ստիպված էին լինում վերահսկել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։