486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-4
Եղանակը Երևանում
Հայ
Ոստիկանության սպան նռնակի պայթյունից չի զոհվել. Հայաստանի ընդդիմություն
18:18
08 Հունվարի 2009

ՀՀ ոստիկանության սպա Համլետ Թադևոսյանը ձեռքի նռնակի պայթյունից չի զոհվել, կարծում է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հասարակական հանձնաժողովի համակարգող, Ներքին գործերի նախկին նախարար (1999թ. հունիս-հոկտեմբեր) Սուրեն Աբրահամյանը։

Մայոր Համլետ Թադևոսյանը զոհվել է մարտի երկուսի գիշերը՝ նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության կազմակերպպած բողոքի ակցիաների արդյունքում։ Թադևոսյանը հետմահու պարգևատրվել է երկրորդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով արիության և անձնազոհության համար, որ դրսևորել է հասարակական կարգը պահպանելիս։

«Մարտի 1-ի դեպքերը չէին հանգեցնի ողբերգական հետևանքների, եթե չլիներ մեր ուժային կառույցների մասնագիտական անգրագիտությունը»,- կարծում է Աբրահամյանը։ Ըստ նրա, Թադևոսյանի մահվան պատճառը կարող էին լինել մարտի 1-ին ոստիկանության կիրառած հատուկ միջոցները։

Քննչական մարմնի ներկայացուցիչները բազմիցս կտրականապես հերքել են նման պնդումները։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։

Աբրահամյանի կարծիքով, իշխանությունները փորձում են Ոստիկանության աշխատակցի մահվան մեղքը գցել ընդդիմության վրա, այդ պատճառով էլ թաքցնում են ապացույցները և հերքում ակնհայտ փաստերը։

Որպես իր խոսքերի հաստատում՝ Աբրահամյանը լրագրողներին ցույց տվեց զոհված Թադևոսյանի լուսանկարները՝ բազմաթիվ վնասվածքներով և մարտի 1-ի դեպքերի տեսագրության հատված, որտեղ, ըստ նրա, «նռնակի պայթյուն է նկարահանված»։

Նրա կարծիքով, տարօրինակ է այն հանգամանքը, որ դատաբժշկական փորձագիտության ժամանակ Թադևոսյանի մարմնից դուրս են բերվել ձեռքի նռնակի ՈՒԶՌԳՄ պայթուցիչի մի քանի բեկորներ, բայց նռնակի որևէ բեկոր չի հայտնաբերվել։

Նա լրագրողների ուշադրությունը հրավիրեց նաև ձեռքի նռնակների մարտավարատեխնիկական բնութագրերին, որոնց խոցելիության նվազագույն շառավիղը կազմում է 25 մետր։ «Եթե ցուցարարների կողմից իսկապես օգտագործված լիներ ձեռքի նռնակ, ապա դա կհանգեցներ տասնյակ մարդկանց և ոչ թե մեկ մարդու մահվան»,- հավելեց նա։

Աբրահամյանի խոսքերով, իրենց հանձնաժողովի կողմից հավաքած բոլոր ապացույցները կփոխանցվեն մարտի դեպքերի փաստահավաք խմբին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: