480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+29
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի հանրապետական և միջպետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են՝ բացառությամբ Սելիմի լեռնանցքի
16:43
08 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /Նովոստի-Արմենիա/.  Հայաստանի հանրապետական և միջպետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են ՝ բացառությամբ Սելիմի լեռնանցքի, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Առավոտից առատ ձյան պատճառով փակվել էր Ճամբարակ-Բերդ ճանապարհը, սակայն արդեն կեսօրին ձյունը մաքրվել է, և ճանապարհը տրանսպորտի երթևեկության համար բացվել»,- հաղորդեց գործակալության զրուցակիցը։

Միևնույն ժամանակ Երևան-Գյումրի-Վրաստան, Երևան-Վանաձոր-Ալավերդի, Երևան-Սևան-Իջևան, Երևան-Գորիս-Ստեփանակերտ, Եղեգնաձոր-Մարտունի ուղղություններով հանրապետական և միջպետական նշանակության բոլոր ճանապարհները, չնայած առատ տեղումներին և ձյանը, բաց են։

Գործակալության զրուցակցի խոսքերով, Հայաստանի ճանապարհի միակ փակ հատվածը Սելիմի լեռնանցքն է, որը փակ է չընդհատվող ձնաբքի պատճառով։

«Թեև լեռնանցքում մշտապես աշխատում է տեխնիկան, սակայն չի կարողանում հաղթահարել տեղացող ձյան ծավալը»,- հայտնեցին վարչությունից։

Նախարարության տվյալներով, հանրապետության բոլոր ճանապարհների վրա տարվում են մաքրման աշխատանքներ, ձյունը մաքրվում է երթևեկելի հատվածից և մշակվում աղով՝ սառցակալումից խուսափելու համար։

Պետական նշանակության ավտոճանապարհային ցանցը, ընդհանուր առմամբ, կազմում է 7704,3 կիլոմետր, որից 1686 կմ-ը միջպետական, 4056,3 կմ-ը հանրապետական, 1962 կմ-ը տեղական նշանակության ճանապարհներ են։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։