485.68
+0.29
517.01
+0.56
8.17
-0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ամանորյա տոներին Երևանի «Շտապ օգնության» ծառայությունում ստացվել է ավելի քան չորս հազար կանչ
14:40
08 Հունվարի 2009

2008 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2009 թվականի հունվարի 7-ը ներառյալ Երևան քաղաքի «Շտապ օգնություն» ՓԲԸ կայան է ստացվել 4 հազ. 392 կանչ, տեղեկացրեց «Շտապ օգնություն» օպերատիվ ծառայության պետ Արտյոմ Պետրոսյանը։

«Դեկտեմբերի 31-ին մենք ստացել ենք 540 կանչ, հունվարի 1-ին՝ 554, հունվար 2-ին՝ 568, հունվարի 3-ին՝ 572, հունվարի 4-ին՝ 507 և հունվար 6-ին ու 7-ին, համապատասխանաբար, 573 և 567 կանչ», - ասաց նա «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հեռախոսային հարցազրույցի ժամանակ՝ ավելացնելով, որ դեպքերի շուրջ տասը տոկոսի ժամանակ բուժօգնության կարիք ունեին երեխաները։

Միաժամանակ Պետրոսյանը նշեց, որ տոներին, սովորական աշխատանքային օրերի համեմատ, միշտ գրանցվում է շտապ օգնության կանչերի քանակի աճ, իսկ անցյալ տարվա ամանորյա տոների համեմատ կանչերի թիվն աճել է 10-15 տոկոսով, իսկ առանձին օրերին՝ մինչև քսան տոկոսով։

Օպերատիվ ծառայության պետի խոսքերով, շտապ օգնության պատճառների թվում են սիրտ-անոթային համակարգի խնդիրները, արյան շրջանառության խախտումները և նևրոտիկ դրսևորումները։

«Այս տարի թունավորման դեպքեր չեն գրանցվել, իսկ ՃՏՊ-ի հետևանքով կանչերի թիվը կազմում է կանչերի ընդհանուր թվի աննշան տոկոսը», - պարզաբանեց նա։

Միաժամանակ Պետրոսյանը պարզաբանեց, որ շտապ օգնության աշխատակիցները տոնական օրերին հիվանդանոց են տեղափոխել 431 մարդ։

Նա  նաև տեղեկացրեց, որ շտապ օգնության կանչերի 30-40 տոկոսը բաժին է ընկել գիշերային հերթապահության ժամերին՝ երեկոյան 22։00-ից մինչև առավոտյան 6։00-ն ընկած ժամանակահատվածում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։
00:45
20 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի քաղաքական վերնախավը պետք է հասկանա, որ Թուրքիան ահաբեկչության ապաստարան է. թուրքագետ
Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունը առիթ է Ռուսաստանի քաղաքական վերնախավի համար մտածելու այն մասին, որ Թուրքիան ահաբեկչության ապաստարան է, կարծում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։